Պուտինի յուրօրինակ առաջարկը եւ Սերժ Սարգսյանի որոշումը
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանի խորհրդարանում քննարկվում է 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եւ այն պետք է դրվի վավերացման: Համաձայնագրի այդ քննարկումը խորհրդանշական է: Թվում է, թե Հայաստանում ծավալվող ներքաղաքական, իշխանության ձեւավորման, վերադասավորման, Սերժ Սարգսյանի վարչապետության ֆոնին: Թեեւ, այստեղ էլ իհարկե կա խորհրդանշականություն, հատկապես, որ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորվում է առկա մարտահրավերներով եւ սահուն անցման անհրաժեշտությամբ:
Խորհրդանշական առավել ուշագրավ ֆոնն իրականում չունի ուղիղ առնչություն հայաստանյան իրադարձությունների հետ եւ այդ ֆոնը կազմավորվել է այլ տեղ՝ Ռուսաստանում, նախօրեին հրապարակված մի հոդվածով, որի հեղինակը ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովն է՝ տարիներ առաջ «սուվերեն դեմոկրատիայի» հայեցակարգի հեղինակը:
Այժմ, Պուտինի վերընտրությունից օրեր անց, Սուրկովը առաջ է քաշում նոր հայեցակարգ՝ 14+: Խոսքն իհարկե ոչ թե տարիքային, այլ աշխարհաքաղաքական սահմանափակում ենթադրող հայեցակարգի մասին է: Սուրկովը խոսում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական մենակության մասին: Ընդ որում, դա կանխատեսում չէ, այլ ազդարարում՝ նա ազդարարում է, որ 2014 թվականի հայտնի իրադարձություններն ու Արեւմուտքի հետ հակադրության թեժ փուլի մեկնարկը իրականում Ռուսաստանի մենակության դարաշրջանի մեկնարկն է:
մանրամասն՝ կայքում