Բուզովայի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել
LifeԵրեկ Օլգա Բուզովան ներկայացրել է իր «Бери меня» երգի տեսահոլովակը։ Երգչուհու ու հեռուստահաղորդավարուհու ալիքով ցուցադրվել է տեսահոլովակ, որն այս պահի դրությամբ դիտել է ավելի քան կես միլիոն մարդ։
«Ուզում եմ մեծ շնորհակալություն ասել իմ նոր հոլովակի մասին դրական արձագանքների համար, չէի կարծում, որ ձեզնից շատերի համար սա իմ #подзвукипоцелуев ալբոմի սիրելի երգն է։ Մաշուլիկ (ռեժիսոր Մարիա Սկոբելևա,- խմբ․) շնորհակալություն քեզ, որ այդպես զգացել ես այդ պատմությունը ․․․ որտեղ ես այնքան կաշկանդված եմ ինձ զգում այս աշխարհում ․․․ ու ես ուզում եմ ավելին․․․ թռչե՞նք։ Սա յուրահատուկ երգ ու յուրահատուկ տեսահոլովակ է․․ մարմինս փշաքաղվում է․․․»,- գրել է Օլյան իր Instagram-ում։