Ինչպես է անցել Լիլի Ավագյանի ծնունդը․ ֆոտոշարք
LifeԱմերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը ծննդյան տարեդարձի առթիվ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել՝ հրավիրելով մտերիմ ընկերներին, բարեկամներին եւ գործընկերներին: Խնջույքի լուսանկարները նա առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:
«Հեքիաթային օր եմ ունեցել: Առաջինը քեռիս է շնորհավորել, հաջորդել են մյուս մտերիմներիս ու ընկերներիս զանգերը: Բարեմաղթանքներ սկսել եմ լսել նախորդ օրվանից. իմ աշխատավայրում՝ «USArmenia» հեռուստաընկերությունում, տիկին Ալինա Խաչատրյանն ինձ շատ հաճելի նվեր է նվիրել: Ծաղիկներ եմ ստացել աշխարհի տարբեր անկյուններում ապրող իմ ընկերներից: Իմ աշխարհասփյուռ ընկերները հոգեպես ինձ հետ էին»,- ասել է Լիլին:

