«Հաճելի է հանդիպել չքնաղ Այսելին․ կսպասեմ նրան». Ֆ․ Կիրկորովը հաճոյացել է ադրբեջանցի երգչուհուն
Life
Լուսանկարում՝ ադրբեջանցի երգչուհի Այսելը
Այս շաբաթ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի Եվրատեսիլյան երեկույթի ժամանակ ներկայացրել է իր հովանավորյալներին՝ Doredos խմբին, որը Լիսաբոնում ներկայացնելու է Մոլդովան: Եվրատեսիլ մրցույթի համար նա գրել է «My luchy day» հիթը, փոխանցում է Комсомольская правда-ն:
Կիրկորովի համար, սակայն այդ երգից ավելի ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել.
«Մենք Doredos»-ի հետ ներկայացնում ենք մեր երգը, որով երիտասարդները կներկայանան Մոլդովայի անունից միջազգային մրցույթում՝ Եվրատեսիլում: Անձամբ ինձ համար այս երեկո նաեւ չափազանց հաճելի էր հանդիպել չքնաղ դիվային հարազատ Ադրբեջանից՝ Այսելին: Ուզում եմ թանկագին Այսելին մաղթել հաջողություն ու հաղթանակ: Կհանդիպենք Պորտուգալիայում, սպասելու եմ քեզ ապրիլի 30-ին՝ իմ տարեդարձին Լիսաբոնում, հանդիպման վայրի մասին կհայտնեմ քեզ անձամբ»,- ինստագրամյան իր էջում գրել է Կիրկորովը: