Առողջ ապրելակերպ վարելու կարևորագույն բաղկացուցիչն առողջ սնվելն է։ Խոսքն ինչպես առողջարար սնունդ օգտագործելու, այնպես էլ անհրաժեշտ քանակությամբ ջուր խմելու մասին է։
Իրականում, մեկ օրվա կտրվածքով նախատեսված ջրի օգտագործման քանակով ջուր խմելն օգնում է միշտ առույգ լինել և հեռու սթրեսներից։
Ջուրը կարգավորում է մարդու մարմնի ջերմաստիճանը, սնուցում գլխուղեղն ու ողնուղեղը, ապահովում հոդերի բնականոն աշխատանքը։ Ջրի կանոնավոր օգտագործումն օգնում է հաղթահարել հոգնածությունն ու սթրեսը, բարելավում է ուղեղի և, առհասարակ, ողջ օրգանիզմի աշխատանքը։
Կախված տարիքից փոխվում է օրգանիզմին անհրաժեշտ ջրի չափը․ ակտիվ կյանք վարող մեծահասակները պետք է օրական մոտ 3 լիտր ջուր խմեն․ տղամարդիկ՝ 2,5-3,7 լիտր, կանայք՝ 2-2,7 լիտր։
Իսկ, թե ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում ջրի պակասի դեպքում՝ պարզե՛ք տեսանյութում։