Հայերեն

Անկարան կրկին «դաշույն խրեց» Մոսկվայի մեջքին

Աշխարհ
Լրագիր | «Մենք բոլորից լավ գիտենք ում փոխանցել Աֆրինը: Երբ ժամանակը գա, Աֆրինը կփոխանցենք բնակիչներին», ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ով հայտարարել էր, որ Թուրքիան պետք է Աֆրինը վերադարձնի Սիրիայի իշխանություններին:

 

 
Էրդողանը Լավրովի հայտարարությունը սխալ է անվանել՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասել ինչպես գործել Աֆրինում:

 

Լավրովին պատասխանել է նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։ «Ամբողջ շրջանում «ահաբեկչության» վտանգը վերանալուց հետո ընտրություններով իշխանության եկած կառավարությանը կհանձնենք Աֆրինը», ասել է նա։

 

Պուտինը վերընտրվելուց հետո շտապել էր Թուրքիա, որտեղ նախ հանդիպել էր Էրդողանին ու պայմանավորվել մի շարք տնտեսական խոշոր նախագծերի շուրջ, ապա մասնակցել Էրդողան-Պուտին-Ռոհանի ձեւաչափով նիստին, Սիրիայի խնդիրներով:

 

Իրանը նույնպես պահանջում է Աֆրինը վերադարձնել Սիրիայի, այսինքն՝ Ասադի կառավարությանը: Էրդողանի ու Ջանիքլի պատասխաններից երեւում է, որ նման մտադրություն Անկարան չունի, իսկ Սիրիայում ընտրություններից հետո Ասադի հեռանկարը խիստ մշուշոտ է թվում: Եթե իհարկե ընտրություններ լինեն մոտ ապագայում:

 

Պուտինի այցի շրջանում Էրդողանի խորհրդականը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիայում առանց Ռուսաստանի թույլտվության ոչ մի գործողություն չի անում: Աֆրինի գործողությունը Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի գործարքն էր, որն ուղղված էր քրդերի դեմ: Հնարավոր է, որ պայմանավորվածության երկրորդ կետով, քրդերին վտարելուց հետո, Անկարան պետք է Աֆրինը վերադարձներ Ասադին, ինչն էլ հիշեցնում են Մոսկվան ու Թեհրանը: Սակայն Թուրքիան հրաժարվում է դրանից:

 

Այսպիսով, Պուտինի հեռանալուց հետո Անկարան կրկին «դաշույն է խրում» Մոսկվայի մեջքին, ինչպես ժամանակին ասել էր Պուտինը ռուսական օդանավի խոցումից հետո: Բայց ռուսները կուլ տվեցին դա, ավելին, արդարացրին թուրքերի գործողությունը: Կուլ կտան նաեւ այս մեկը:  

Չի բացառվում իհարկե, որ Մոսկվայի ու Թեհրանի պահանջն իրենց դաշնակցի՝ Ասադի առջեւ սեփական դեմքը պահելու փորձ է, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

 

Թուրքիան մանեւրում է, եւ եռյակ ֆորմատում փաստացի իրեն է ենթարկել Մոսկվային ու Թեհրանին, որոնք եթե փորձեն խանգարել, այդ դեպքում Թուրքիան ունի Արեւմուտքի պահեստային տարբերակը: Առավել եւս, որ Արեւմուտքը հայտարարում է Ասադի ռեժիմի դեմ հարվածների մտադրության մասին, իսկ Իսրայելը հարված է հասցրել իրանական ուժերին:

 

Սիրիական խաղում Մոսկվան ու Թեհրանը հայտնվել են բավական բարդ, եթե չասենք նվաստ վիճակում, թուրքերի հետ գործարքների գնալու պատճառով: ԱՄՆ-ն ամեն ինչ արեց եռյակը Ռուսաստանին «ենթարկելու» համար, բայց ռուսները նույնիսկ դրան ընդունակ չեղան:

 

 

Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան
Ամենադիտված