Կինն ուղիղ եթերում պոկել է իր քիթը․ տեսանյութ
ԱշխարհՄեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեյն Հարդմանը զարմացրել է առավոտյան This Time հեռուստաշոուի հեռուստադիտողին՝ ուղիղ եթերում պոկելով և կրկին տեղը դնելով սեփական քիթը։
Հարդմանը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ Վեգեների գրանուլեմատոզով։ Հիվանդությունը նրան զրկել է քթից, իսկ բժիշկները մագնիսե պրոթեզ են պատրաստել։
Վեգեների գրանուլեմատոզը ծանր հիվանդություն է, որն արագ է զարգանում և ախտահարում է մանր ու միջին արյունատար անոթները, երակները, զարկերակները, աչքերը, թոքերը և այլն։