Ձնաբքի մեջ հայտնված Արոնյանն ու կինը գտնվել են․ որտեղ են նրանք հիմա
ՀասարակությունՇախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոլին, գնացել էին Իրան` բարձրանալու Դամավանդ լեռը: Նրանց՝ այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել, ու նրանք ռադիոծածկույթից դուրս էին մնացել: ArmLur.am-ն այս առնչությամբ կապ է հաստատել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցել է, որ Արոնյանն ու կինն արդեն գտնվել են, անվնաս են և այժմ գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել, և որևէ խնդիր չկա: