Որպես վրեժ՝ հրապարակել է սիրուհու մերկ լուսանկարները․ կինը մեծ գումար կստանա՝ որպես փոխհատուցում
ԱշխարհՔալիֆորնիայում դատարանը վճռել է, որ պոռնովրեժի զոհ դարձած կինը պետք է որպես փոխհատուցում 4,5 մլն դոլար ստանա, հաղորդում է BBC-ն։
Կինը դատի էր տվել իր նախկին սիրեկանին, որը նրա մերկ լուսանկարներն ու էրոտիկ տեսանյութերը ներբեռնել էր համացանց։
Պարզվել է, որ Դեվիդ Էլամն ու Ջեյն Դոուն ծանոթացել են 2012 թվականին ծանոթությունների կայքի միջոցով։ Բուռն սիրավեպի ժամանակ Ջեյնն սիրեցյալին էր ուղարկել իր մերկ լուսանկարներն ու էրոտիկ տեսանյութեր։ Սակայն, երբ հարաբերություններն իրենց սպառել են, Դեվիդը որոշել է «փչացնել կնոջ կյանքը», եւ ներբեռնել է այդ լուսանկարները սոցիալական ցանցեր, պոռնոկայքեր եւ ծանոթությունների կայքեր։ Ընդ որում, նրա անունից ուղարկել է սեքսուալ լուսանկարներ, ինչպես նաեւ նշել նրա բջջային հեռախոսահամարը եւ հասցեն։
Դատարանը վճռել է, որ Դեվիդը պատասխանատվություն է կրում «վրեժխնդրության սիստեմատիկ պոռնոարշավի» հետեւանքով պատճառված տրավմայի համար եւ կարգադրել է նրան փոխհատուցել վնասը: