28-ամյա ամերիկուհին, ով ձերբակալվել էր թմրանյութերի տարածման համար, կարողացել է ուղղիչ հաստատություն մտցնել լիցքավորված ատրճանակ։
Օկլահոմա քաղաքի բնակչունի Քրիսթի Դոուն Հարիսը ոստիկաններին զարմացրել է մաքսանենգության անսովոր եղանակով, ինչի շնորհիվ կարողացել է բանտ տանել զենքը:
Կինը 22 տրամաչափի լիցքավորված ատրճանակը թաքցրել էր հեշտոցում:
Այն հայտնաբերվել է միայն բանտում անձնական զննության ժամանակ:
Հարիսն ու իր համախոհը՝ Ջենիֆեր Դելանդին, իրավապահների ուշադրությունը գրավել էին փակ ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենայում:
Ոստիկանական շունն իր վարքով հասկացրել էր, որ Հարիսի մեքենայի սրահում կան արգելված դեղամիջոցներ:
Երկու կանայք էլ կալանավորվել էին ու տեղափոխվել բանտ:
Բանտի ճանապարհին կինը բազմիցս պահանջել էր կանգնեցնել մեքենան ու իրեն թույլ տալ զուգարան գնալ:
Այն, որ ձերբակալվածի մոտ զենք կա, նկատել էր կին սպան՝ Հարիսին մինչ բանտախուց ուղարկելը զննելիս:
Վերջինիս կներկայացվի ոչ միայն թմրադեղերի տարածման, այլևս զենքի մաքսանենգության մեղադրանք: