Համացանցում են հայտնվել Սամբուրսկայայի՝ Սոչիում ծեծի ենթարկվելու կադրերը․ տեսանյութ
LifeՆատալյա Սամբուրսկայային ու նրա նկարահանման խմբին ծեծել են Սոչիում, որտեղ դերասանուհին եկել էր նկարահանելու իր «Ревизорро» շոուի հերթական դրվագը։
Dni-ն գրում է, որ հեռուստատեսային աշխատողները ժամանել են Սոչի, որպեսզի հետազոտեն «Բրիջ ռեզորթ» չորսաստղանի հյուրանոցը։ Ըստ երևույթին` հյուրանոցի տերերին դուր չէր եկել անկոչ հյուրերի պահվածքը․ լրագրողներին վզակոթից բռնած շպրտել են փողոց, խլել նրանցից հիշողության քարտերn ու ջնջել նկարահանված նյութերը։ Արդյունքում` տուժել են հաղորդման գլխավոր խմբագիրն ու հնչունային ռեժիսորը, վնասվել են «Пятница» հեռուստաալիքի նկարահանման սարքավորումները։ Հավելենք, որ լրագրողներին տեխնիկան վերադարձրել են դեպքի վայր ժամանած ոստիկանության հետ երկարատև պարզաբանումներից հետո։
Հայտնի բլոգեր Իդա Գալիչին հազիվ է հաջողվել փախչել դեպքի վայրից։ Աղջիկը հեռուստանախագծի գաղտնի գործակալի դեր է կատարել ու վիճաբանության պահին հյուրանոցի ռեստորանում էր գտնվում, որտեղ սպասում էր Նատալյա Սամբուրսկայային։