Որոնք են այս գարնան ամենանորաձև բլուզները․ լուսանկար
LifeՈճաբանները խորհուրդ են տալիս այս գարնանը ընտրություն կատարել վերնազգեստի նշված 5 տեսակների միջև:
Լայն թևերով բլուզներ
2018-ի գարնանը կրկին նորաձև են լայն թևերով բլուզները: Դրանք կարելի է հագնել շորտերի, ջինսից տաբատների, կիսաշրջազգեստների հետ: Ոճաբանները խորհուրդ են տալիս նախապատվություն տալ վառ գույներին:
Ազատ ոճի բլուզներ
Ամենամոդայիկը էթնո-նախշերով բլուզներն են: Պատկերները կամ նախշերը կարող են նաև ասեղնագործված լինել:
Առանց օձիքի բլուզներ
Այս բլուզները կարելի է հագնել ինչպես զբոսանքի կամ հանդիպման գնալիս, այնպես էլ աշխատավայրում:
Դեկոլտեով բլուզներ
Դեկոլտեով բլուզները պետք է թեթև կտորից լինեն, դրանք շատ հարմարավետ են ու գեղեցիկ: Կարելի է հագնել՝ ժամադրության գնալիս:
Բլուզ- վերնաշապիկներ
Դասական ոճի այս բլուզները նախընտրում են գործնական կանայք: Դրանք ճիշտ է հագնել դասական տաբատի կամ միդի-կիսաշրջազգեստի հետ: