Իրականում շոկոլադի վատ հետևանքների մասին մենք ունենք չափազանցված պատկերացում:
Օրինակ, սխալ է այն տեղեկությունը, համաձայն որի, շոկոլադի օգտագործումը բարձրացնում է «վատ խոլեստերինի» մակարդակն օրգանիզմում: Ճիշտ հակառակը, այն երբեմն նվազեցնող ազդեցություն է թողնում:
Կակաոյում պարունակվող հակաբակտերիալ մասնիկների շնորհիվ շոկոլադը, համեմատած այլ քաղցրավենիքների, պակաս վնասակար է ատամների կարիեսի առաջացման տեսանկյունից:
Մի շատ կարևոր հանգամանք ևս. միֆ է այն, որ շոկոլադը նպաստում է քաշի ավելացմանը: Ընդհակառակը, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորների պնդմամբ, շոկոլադի պարբերաբար օգտագործումը կարող է նաև նիհարեցնել:
Մնում է միայն հանգիստ վայելել ամենահամեղ քաղցրավենիքը: