Ստել է, որ քաղցկեղ ունի ու գումար է հավաքել․ ձերբակալվել է խարդախ աղջիկը
ԱշխարհԱվստրալիայում դատարանը երեք ամսով ձերբակալել է 24-ամյա Հաննա Դիքնեսոնին, որը քաղցկեղի բուժման համար 42 հազար ավստրալական դոլար է հավաքել (32․5 հազար ԱՄՆ դոլար)։ Սակայն աղջիկը քաղցկեղով չի տառապում, հաղորդում է ABC News-ը։
Դատարանի վճռի համաձայն՝ ավստրալուհին 150 ժամ հանրային աշխատանք պետք է կատարի, ինչպես նաև բուժվի թմրանյութերից կախվածությունից և հոգեկան հիվանդություններից։
Մելբուրնի բնակչուհին հավաքած փողերը ծախսել է երեկույթների և արտասահման ուղևորությունների վրա։ Այն, որ Դիքենսոնը ստում է իր ախտորոշման մասին կասկածել են հարևանները, որոնք նրան փող են փոխացնել։ Նրանք սոցկայքերում տեսել են աղջկա հանգստի լուսանկարները և ոստիկանություն դիմել։