53-ամյա Բելուչչին սեքսուալ լուսանկարներ է հրապարակել
ԱմենաընթերցվածՄարտին տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա մոդել Թինա Կունակին և 51-ամյա դերասան Վենսան Կասելը նշանադրվում են, քանի որ վերջիններս իրենց Ինստագրամի էջում մատանիներով լուսանկար էին հրապարակել:
Զույգը տեղեկությունը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց: Հիշեցնենք, որ Կասելը նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը, նրանք ունեն 2 երեխա և ամուսնացած են եղել 14 տարի ու շատերը գուշակում էին, թե ինչպես է այս իրադարձության վերաբերվում Բելուչին:
Ինստագրամի էջում դերասնուհին մեկը մյուսի հետևից էրոտիկ հին լուսնակարներ է հրապարկում: Նա անգամ մերկ լուսանկար է հրապարկել, որտեղ միայն կրծքի մի հատվածն է երևում և այն մեկնաբանել է հետևյալ կերպ. «Միայն քո աչքերի համար»:
Երեկ էլ Մոնիկան հրապարակել է լուսանկար ներքնազգեստով, որտեղ ցուցադրել է բարեկազմությունը և մի շարք հաճոյախոսությունների է արժանացել:

