Հնդկական ֆիլմերի հայտնի դերասանուհուն ձերբակալել են՝ փողոցում մերկանալու համար․ տեսանյութ
Աշխարհ34-ամյա թամիլ դերասանուհի Սրիա Ռեդիին ձերբակալել են՝ Հայդարաբադի փողոցներից մեկում մերկանալու համար։ Աղջիկն այդպիսով իր սատարումն էր հայտնում ամերիկյան #MeToo ակցիային.
Դերասանուհու պնդմամբ, ռեժիսորները մշտապես ոտնձգության են ենթարկում դերասանուհիներին՝ հատկապես քասթինգների ժամանակ։
Աղջկան մեղադրանք առաջադրելուց հետո իրավապահները պարզաբանել են, որ հասարակական վայրում անհարիր պահվածքի փոխարեն արտիստը կարող է դիմում գրել ոստիկանություն՝ տալով իրեն ոտնձգության ենթարկած անձանց անունները։