Հայերեն


Ո՞ւմ համար էր նախատեսված 600 հազար դրամը, որն սպանության պահին եղել է երրորդմասցի Լյովիկի մոտ․ նոր մանրամասներ

Հասարակություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակում է մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումն ու հետազոտումը 15 հատորից բաղկացած քրեական գործից:

Ըստ հրապարակված արձանագրությունների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում հնչած կրակոցներից հետո երեք կրակողները ոտքով փախել են դաշտով՝ ճանապարհին նետելով սպանության գործիք հանդիսացած ինքնաձիգները:

Ընդ որում՝ ինքնաձիգների վրա հետագայում գործով կատարված դատագենետիկական փորձաքննություններով հայտնաբերվել է այս գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանի ու Սարգիս Գրիգորյանի ԴՆԹ նմուշները: Դատագենետիկական փորձաքննությունների կատարումը կարևորում է ոչ միայն մեղադրող, այլև տուժող կողմը: Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակեց դատագենետիկական փորձաքննությունների իրականացման նպատակով քննիչի՝ 2015 թվականի մարտի 24-ին կայացրած որոշումների հիման մեկուսարանում պահվող Գաստիկից, Տլեից ու Ծգըլից 5-6 կաթիլ արյուն վերցնելու մասին արձանագրությունները:

Նույն՝ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների նկատմամբ միանգամայն թերահավատորեն է տրամադրված, սակայն, պաշտպանական կողմը: Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր զրույցի ժամանակ անհավատալի համարեց, որ սպանությունը ամենայն մանրակրկտությամբ ծրագրած ու իրականացրած, զենքերի վրա ու դեպքի վայրում ոչ մի հետք, ոչ մի մատնահետք չթողած ամբաստանյալները իրենց ԴՆԹ նմուշները թողնեին ինքնաձիգների վրա…

Ըստ հրապարակված արձանագրության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքից դուրս հայտնաբերվել է նաև ատրճանակ: Դա սպանված Լյովիկի ատրճանակն էր:

Իր նախաքննական ցուցմունքներում Լյովիկի ընկերներից՝ «Խռիկ» մականունով Էդգարը նշել էր, որ «Լեքսուսի» մեջ Լյովիկը միշտ մարտական վիճակում գտնվող ատրճանակ է պահել «ձեռքի տակ»՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Սպանության օրը, երբ դեպքի վայրում կրակահերթերը դադարել են, կրակողները ոտքով հեռացել են, Էդգարը վերցրել է Լյովիկի ատրճանակը, գնացել է նրանց հետևից ու երեք անգամ օդ է կրակել, ինչից հետո ատրճանակը շպրտել է քարակույտի մոտ:

Հրապարակվեցին երեք դիակների զննության արձանագրությունները: Զննությունները կատարվել են «Էրեբունի» հիվանդանոցում և դեպքի վայրում՝ ՔԿՀ ավտոկայանատեղիում:

«Էրեբունի» հիվանդանոց տարված երկու դիակներից մեկը, ըստ արձանագրության, 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, ում հագին եղել է կարմիր վերանաշապիկ, սև կոշիկներ, կապույտ ջինսե տաբատ… Հագուստն ու մարմինը ամբողջովին պատված էր ծակած, պատռված, հրազենով պատճառված վնասվածքներով: Դիակի վրա… 20 հազարանոց թղթադրամի պատռված կտորներ կային, իսկ աղիքը որովայնի շրջանում պատճառված վնասվածքից դուրս էր ընկել… Դիակի մեջքի հատվածը ամբողջովին արյան մեջ էր՝ արտաքին զննություն կատարել հնարավոր չի եղել…

Մյուս դիակը, որ գտնվում էր հիվանդանոցի վերելակում՝ պատգարակի վրա, նույնպես 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, կարմիր վերնազգեստով, նույնպես՝ ամբողջովին հրազենային վնասվածքներով պատված, աչքի շրջանում՝ կետային վնասվածք, գրպաններում եղել են բանալիներ, խաչ…

«Էրեբունի» հիվանդանոց դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էին Երրորդմասցի Լյովիկի ու Դրոյի դիակները:

Դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում ընկած էր մնացել Մոսոյի դիակը, ով մահացել էր տեղնուտեղը, նրա գլխի վնասվածքից երևում էր ուղեղը՝ ըստ ականատես վկայի…

Ըստ զննության արձանագրության՝ «մեջքի վրա ընկած էր արական սեռի դիակ՝ սև բաճկոնով, կապույտ սվիտերով, ջինսե տաբատով: Գրպաններում եղել է «Պառլամենտ» ծխախոտի տուփ, հեռախոսի լիցքավորման սարք, բանալիներ՝ անգամ այս առարկաներն են վնասված եղել կրակոցներից: Գրպանում եղել է նաև ծալովի դանակ: Դիակի աչքերն ու բերանը կիսաբաց են եղել, վերին ու ստորին վերջույթները՝ գետնին տարածված: Դիակը զննության պահին դեռ համաչափ տաք է եղել, փայտացումը դեռ բացակայել է, դիակային բաց կապտամանուշակագույն բծերը՝ թույլ արտահայտված, մարմնի ստորին շրջաններում էին…

Ըստ դեպքի վայրի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիի զննության արձանագրության՝ ավտոկայանատեղին գտնվում է ՔԿՀ արևմտյան պարսպի հյուսիսային մասում:

Հայտնաբերվել է գետնին ընկած սև ատրճանակ, որի ապահովիչը բարձրացված էր, պահունակի մեջ առկա էին 7 հատ փամփուշտներ: Ատրճանակի վրա եղած դրոշմագրերը, մասնավորապես՝ գործարանային համարը, ջնջված էին, երևում էր միայն «Բայկալ» գրառումը:

Ատրճանակը, ինչպես նաև հայտնաբերված մյուս զենքերը մշակվել են հատուկ փոշիներով, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների ուղարկելու համար:

Ավտոկայանատեղիի բետոնածածկ գետնին՝ մուտքից մինչև սպանվածների մեքենան, թափված էին 20 հազարանոց թղթադրամների՝ կրակոցներից պատառոտված կտորներ, որոնք հավաքվել ու նույնպես փաթեթավորվել են:

Այս 20 հազարանոցները դեպքի պահին եղել են Լյովիկի մոտ: Ըստ «Խռիկ» Էդգարի նախաքննական ցուցմունքի՝ Լյովիկն իր մահացած ընկեր Մհերի կնոջը հենց այդ օրը պետք է ուղարկեր 600 հազար դրամ: Ընդհանրապես, ըստ Էդգարի, Լյովիկը միշտ իր մոտ բավական գումար էր ունենում…

Մահացած ընկերոջ կնոջը տալիք գումարը, չգիտես ինչու՝ Լյովիկը հետը «Նուբարաշեն» ՔԿՀ էր հասցրել ու հետն էլ իջեցրել էր մեքենայից: Գումարը այնպիսի տեղում է եղել, որ կրակոցներից պատառ-պատառ է եղել ու ցրիվ եկել ՔԿՀ-ի ավտոկայանատեղիով մեկ, թղթադրամների պատռված կտորտանքից մնացել է նաև հիվանդանոց տեղափոխված դիակի վրա…

Դեպքի վայրի զննության արձանագրությունը փորձեցին ընթերցել ինչպես նախագահող դատավորը, այնպես էլ դատախազը, սակայն ձեռագիրն այնքան անընթեռնելի էր, որ երկուսն էլ, ի վերջո, հուսահատվեցին:

Նախագահողն առաջարկեց ընթերցել արձանագրության՝ մեղադրական եզրակացության մեջ ընդգրկված հատվածը: Դատախազն առաջարկեց ժամանակ տրամադրել, որպեսզի ամբողջովին վերծանեն արձանագրությունը ու հաջորդ դատական նիստին կարողանան ամբողջությամբ հրապարակել:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը չհամաձայնեց նախագահողի առաջարկին: Իր կողմից Լ. Սահակյանն առաջարկեց հրապարակված համարել այդ դժվարընթեռնելի արձանագրությունները, մանավանդ, որ դիակների զննության արձանագրությունները, ըստ Լ. Սահակյանի, առանձնապես շատ բան չեն տալիս, չէ՞ որ կատարված են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, դրանց եզրակացությունները դատարանում հրապարակվել են: Մեղադրական եզրակացությունում հիշյալ արձանագրություններից մեջբերված հատվածները հրապարակելը փաստաբան Լ. Սահակյանն անիմաստ համարեց. «Մեղադրական եզրակացության մեջ քննիչը գրում է՝ ինչ ինքն է կարևոր համարում, մեղադրական եզրակացությանը բոլորս ծանոթ ենք, ես ասում եմ՝ բոլոր փաստաթղթերը համարենք հրապարակված, իսկ եթե ոչ, եթե պիտի միայն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները տառ առ տառ կարդանք այստեղ, ուրեմն՝ մենք կմիջնորդենք ծայրից ծայր, առաջին հատորի առաջին տողից սկսած՝ բոլոր ապացույցները հրապարակել՝ հասկանալով, որ այդ դեպքում դատաքննությունը կարող է տարիներով ձգձգվել… Այլապես դուք կարդում եք միայն մեղադրական կողմի ներկայացրած ապացույցները, մինչդեռ օրենքով՝ հրապարակվում են բոլոր նյութերը, որոնք գործի համար նշանակություն ունեն: Իսկ քրեական գործում այդպիսի նյութ չկա, որ նշանակություն չունենա…»:

Դատարանը մեղադրողին ժամանակ տրամադրեց, որ դեպքի վայրի զննության դժվարընթեռնելի արձանագրությունը «վերծանի» ու ներկայացնի հաջորդ դատական նիստին:

Դահլիճից դուրս գալու պահին Գաստիկը, դատարանում ընթացող ընթերցանությունից հոգնած, նկատեց. «Անիմաստ նստած ենք»…

1in.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված