Ադրբեջանը կտրուկ քայլերի կդիմի
ՔաղաքականությունՆախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախագահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատեսված հերթական նախագահական ընտրությունները տեղափոխել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, ինչը, սակայն, խանական Ադրբեջանի պայմաններում ամենևին արտառոց բան չէ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: