Ալ Պաչինոն զգուշացրել է Դիկապրիոյին՝ չկոտրել Կամիլայի սիրտը
Life77-ամյա Ալ Պաչինոն վաղենում է, որ Լեոնարդո դի Կապրիոն կարող է կոտրել Կամիլա Մորոնեի՝ իր քաղաքացիական կին Լուսիլա Սոլայի դստեր սիրտը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Քանի որ Լեոն և Կամիլան ծանոթացել են Պաչինոյի տանը, վերջինս մեծ պատասխանատվություն զգալով հնարավոր է համարում Լեոին լուրջ զգուշացումներ տալ Կամիլայի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ:
Այնուամենայնիվ, կասկածելի է, որ 43-ամյա Լեոն, ով անցած տարվա վերջում ինտրիգ է սկսել 20-ամյա Կամիլայի հետ, լուրջ հետևություններ կանի Ալ Պաչինոյի զգուշացումներից. Դի Կապրիոն Հոլիվուդում անուղելի կնամոլի համբավ ունի: Եվ եթե կինը 1 ամսից ավելի նրա ընկերուհու կարգավիճակում է մնում դա զարմանքի առիթ է դառնում: Սրա հետ մեկտեղ Կամիլայի և Դի Կապրիոյի սիրավեպը արդեն 3 ամսից ավել է տևում: Աղջկան դեռևս հաջողվում է Լեոյին իր կողքին պահել: