Հայերեն

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի ծնունդը․ լուսանկարներ

Life

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին։ Դիանան վառ տպավորություններով, անակնկալներով ու ջերմությամբ լի օր է ունեցել սկսած կեսգիշերից։

 

Նա պատմեց, որ շատ շոյված է առաջին շնորհավորանքից, որը ստացել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանից։ «12–ին 3 էր պակաս, դուռը թակեցին, պատկերացրեք զարմանքս, երբ տեսա Ագնեսայի բարեկամին, ում միջոցով նա ծաղիկներ ու նվեր էր ուղարկել ինձ։ Շատ շոյված էի, որ ինքը, լինելով ծննդկան, հիվանդանոցից կազմակերպել էր այդ ամենը»,– ասաց Դիանան, ում հաջորդիվ անակնկալ են մատուցել Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանն ու մյուս ընկերները։ «Դուռը կրկին թակեցին, բացեցի, տեսնեմ կեղծամներով կանգնած են իմ գժերը։ Անպատմելի լավ օր ունեցանք, հրաշալի նշեցինք ծնունդս»,– ասաց նա։

 

Դիանայի տարեդարձի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպվել, սակայն նա նշեց, որ կազմակերպչական փուլին չի մասնակցել, ավելին, օրեր առաջ խնջույքը խափանման եզրին է եղել։

 

 

«Այս տարի տրամադրություն չունեի, որոշեցի չեղարկել ամեն ինչ, քանի որ վերջին օրերին մամայիս մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Փառք Աստծո, որքան էլ բժիշկները վախեցրին, թե ցուցաբերված օգնությունը երկար չի ազդի, մայրիկս սկսեց իրեն լավ զգալ։ Ինձ համար ամենամեծ նվերն Աստծո կողմից մայրիկիս տրված եռանդն է։ Նա օրական 10 դեղ է խմում, սակայն այնպիսի եռանդով էր կազմակերպել ծննդյանս խնջույքը։ Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ լսեց ձայնս ու մայրիկիս առողջություն պարգևեց,– ասաց Դիանան, ում տարեդարձի խնջույքը սկսվեց քավորի` Հայր Տարոնի օրհնությամբ ու մատաղով։ –Որոշեցի այս տարի ևս մատաղ անել, քանի որ ոտքիս երկրորդ վիրահատությունն էլ բարեհաջող անցավ։ Թեև ցավը դեռ չի անցնել, երևույթը կարելի է հաղթահարված համարել»։

 

Օրվա համար Դիանան ընտրել էր կապույտի երանգները, թեև գունային իր նախընտրությունն ի սկզբանե այլ էր եղել։ «Ես այլ գույն էի ընտրել զգեստիս համար, սակայն համապատասխան կտոր չկար։ Ոճաբան Արփինե Կոշտոյանն առաջարկեց այս գույնն ընտրել, վստահեցի իրեն։ Ես մի քիչ կամակոր եմ, սակայն ես չեմ սխալվում իրեն վստահելիս, նա ամեն անգամ ճիշտ է դուրս գալիս։ «Անի պանդոկի» տնօրեն Արևիկը, ով նաև նկարահանվում է «Նռան հատիկում», զգեստիս գույնին համապատասխան պատրաստել էր մյուս աքսեսուարները։ Նա այնպիսի խնջույք էր կազմակերպել ինձ համար, որպիսին քույրը քրոջ համար կարող էր անել։ Շատ շնորհակալ եմ, որ շրջապատված եմ այդպիսի մարդկանցով։ Արևիկը նաև տեսանյութ էր պատրաստել իմ մանկության լուսանկարներով։ Հատվածներ էին ներառվել նաև հայրիկիս մասնակցությամբ, ինչից շատ հուզվեցի։ Ծնողից թանկ բան  աշխարհում չկա։ Պապայիցս հետո ամեն ինչ փլուզվել էր ինձ համար, ու այդ պահը շատ հուզիչ էր։ Տորթը ևս շատ հետաքրքիր էր` իմ նկարներով էր պատրաստված։ Ես նախապես չէի տեսել այն, երբ տեսա տորթի վրա իմ, հայրիկիս, ընտանիքիս նկարները,  և՛  հուզվեցի, և՛ ուրախացա»,– պատմեց Դիանան։

 

 

Օրվա հանդիսավարի պարտականություններն ինքնակամ ստանձնեց Մհերը, ով ոչ միայն շնորհավորական խոսքեր հղեց Դիանային և ընթացքում համակարգեց միջոցառումը, այլև երգեց հոբելյարի համար։

 

Պրոդյուսերը շեշտեց, որ հրաշալի օր է ունեցել, քանի որ շրջապատված էր մտերիմ մարդկանցով։ «Չկա ավելի թանկ նվեր, քան այն, որ շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով։ Հյուրընկալել էի մարդկանց, ովքեր, իսկապես, իմ բարին կամեցողներն են` իմ բարեկամները։ Շատերին թվում է, թե քեզ ու ընկերներիդ աշխատանքն է  միավորում, մինչդեռ այդպես չէ։ Վառ օրինակ են այն մարդիկ, ում հետ այսօր չեմ աշխատում, բայց կողքիս էին։ Ես երջանիկ եմ, որ, այսօր չաշխատելով ո՛չ Ժաննայի, ո՛չ Անուշկայի, ո՛չ Կարենի, ո՛չ Արտաշեսի, ո՛չ Լուիզայի հետ, իրենք բոլորն իմ կողքին էին։ Իսկական ընկերության համար պետք չէ աշխատանք, մարդիկ, պարզապես, հոգով գտնում են միմյանց։ Շնորհակալ եմ իրենց ջերմության, միշտ կողքիս լինելու համար,– ասաց նա ու ավելացրեց,– Տարեդարձիս օրը միշտ էլ շատ  լավ ուրախանում ենք, սակայն այս անգամ ինձ համար ուրախությունն ավելի ակնհայտ էր։ Ինձ համար հատկանշական էր, որ աղջիկս մի պահ չնստեց։  Ինքն այնքան կոմպլեքսավորված է, մասնավորապես, մեծ միջոցառումների ժամանակ չի պարում, իսկ երեկ անդադար պարում էր։ Ես ներքին հպարտություն էի ապրում, որ դուրս էր եկել այդ կոմպլեքսներից»։

 

 

 

 

Դիանայի ամուսինը` Դավիթը, ներկա չէր միջոցառմանը, քանի որ երկար տարիներ է` հաստատվել է ԱՄՆ–ում, սակայն հաղորդավարուհին նշեց, որ գեղեցիկ նվեր էր ստացել նրա կողմից։ «Դավիթը 2 շաբաթ առաջ էր այստեղ, նախապես էր հանձնել նվերը»,– ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել թե ինչ նվեր է ստացել, որպեսզի զրույցը չնյութականանա։

 

«Ամենակարևորը այն  տոնն է, այն ժպիտը, որ մարդիկ պարգևում են  քեզ։ Ավելի թանկ նվեր չկա։ Իհարկե, հաճելի է  նվերներ ստանալ, սակայն առավել թանկ նվեր, քան այն, որ մարդը քո օրը տոն է  դարձնում, քեզ ժպիտ է պարգևում, չկա։  Շնորհակալ եմ իրենց, որ ամեն պահի  կարողանում են ինձ ժպիտ պարգևել»,– եզրափակեց Դիանան։

 

 

Քանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ամենադիտված