Վերա Բրեժնեվայի դուստրը՝ 17-ամյա Սոնյա Կիպերմանը, արձակուրդն անց է կացնում Կարիբյան կղզիներում: Նա պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում սոցցանցում, որոնցից մի քանիսում լողազգեստով է:
Սոնյայի էջին հետևողները մեծ աշխուժությամբ են արձագանքում նրա նոր հրապարակումներին ու աղջկան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղում՝ ընդգծելով, որ նա հիանալի կազմվածք ունի՝ գերազանցող նույնիսկ «Victoria’s Secret» -ի մոդելներին:
Սոնյա Կիպերմանը մի քանի ամիս է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Վերջերս Վերա Բրեժնեվան նույնպես այնտեղ էր մեկնել: Այդ օրերին արված լուսանկարները, որտեղ Բրեժնեվան դստեր հետ էր, համացանցում շատ քննարկվեցին: