Ապրիլի 12-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով ձեռնարկելով միջոցառում՝ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 21-ամյա Ստեփան Ռոժկովը և 19-ամյա Պլատոն Գուրևը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմանում Դավիթաշենի կամրջի տակ իրենց մոտ եղած ատրճանակով նրանք կրակել են պլաստմասե տարաների վրա։
Ոստիկանները Պ. Գուրևի վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են «KNALLPATR» տիպի, 9 մմ տ/չ թմբուկավոր գազային ատրճանակ և Ս. Ռոժկովին պատկանող «Բայկալ» տիպի, «MP-654K» օդամղիչ ատրճանակ։
Հայտնաբերվածն առգրավել են և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։