Ռուսաստանի անսպասելի պատասխանը Թրամփի հարվածին
ԱմենաընթերցվածԼրագիր | ԱՄՆ, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հարվածեցին Սիրիայի կառավարական ուժերին, քիմիական զենքի արտադրության օբյեկտներին: ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, որ Սիրիային ուշ կամ շուտ կլինի հարված, իրականություն դարձավ: Ըստ տեղեկության, դաշնակիցները հասցրել են հրթիռների մոտ հարյուր հարված, օդից եւ ցամաքից:
Դրանից առաջ իրադրության գերլարման պառճառ կամ առիթ էր դարձել մեղադրանքը, որ Ասադը Դամասկոսի արվարձան Դումայում քիմիական զենք է կիրառել, որին զոհ է դարձել խաղաղ բնակչություն: Արեւմուտքը դա համարեց ապացուցված, չնայած Սիրիան եւ նրա դաշնակից Ռուսաստանը համարում էին, որ մեղադրանքը անհիմն է, մտացածին:
Այսպես թե այնպես, հարվածը եղավ:
Ընդ որում, կան իրարամերժ տեղեկություններ՝ հարվածի մասին ՌԴ-ին տեղեկացնելու առնչությամբ: Ֆրանսիան օրինակ հայտարարել է, որ տեղեկացրել են Ռուսաստանին, թեեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հարվածի մասին Մոսկվան իրազեկված չի եղել:
Հետաքրքիր իրավիճակ է, առավել եւս Ռուսաստանի արձագանքի անսպասելի մի դրվագի ֆոնին: Ռուսաստանը հայտարարել էր, թե հրթիռներից որեւէ մեկը չի անցել Սիրիայում Ռուսաստանի ՀՕՊ պատասխանատվության գոտով: Ռուսաստանի արձագանքն այդ համատեքստում նման է «ձեռքերը լվանալուն»՝ որ ինքը չունի հարվածին հարվածով պատասխանելու անհրաժեշտություն, հարվածը ուղղված չի եղել իրեն:
մանրամասն՝ կայքում