Վանաձորում ծննդկան է մահացել
ՀասարակությունԵրեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Tert.am –ին հայտնեց, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր:
«Էն ա` առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- միայն այսքանը տեղեկացրեց գյուղապետը:
Նշենք, որ երեխան ծնվել է առողջ: