Շատերի կարծիքով՝ կեֆիրն ինչպես համեղ, այնպես էլ օգտակար կաթնամթերք է: Ընդհանուր առմամբ դա ճիշտ է, քանի որ կեֆիրը պարունակում է բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, ամինաթթուներ, որոնք ամրապնդում են իմունային համակարգը, կարգավորում են քունը և նյարդային համակարգը:
Սակայն կեֆիրն ունի նաև, այսպես ասած, ոչ դրական հատկություններ:
Ինչպես այլ կաթնամթերքները, կեֆիրը ևս չի խթանում ուղեղի աշխատանքը, քանի որ այն ունի հանգստացնող հատկություն:
Կեֆիրը բավական թթու է, ուստի այն մարդկանց, ում թթվայնությունը բարձր է, կեֆիր խորհուրդ չի տրվում:
Մեկ օրում 200-400գ-ից ավել կեֆիր օգտագործել խորհուրդ չի տրվում: