Ալիեւը կորցրել է իշխանությունը
ԱշխարհԼրագիր | ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Փոլ Գոբլը, ով Հայաստանի ակտիվ հանրությանը հայտնի է Գոբլի պլանով, ուշագրավ հայտարարություն է արել Ալիեւի արեւմտյան հնարավոր ռեվերանսի մասին:
Գոբլը հայտարարել է, թե «ինչ որ բան իրեն հուշում է, որ Իլհամ Ալիեւը շրջվելու է Արեւմուտքի կողմ»: Նա ասել է նաեւ, թե Ալիեւն իհարկե Ռուսաստանի դաշնակից կդառնա, եթե Մոսկվան օգնի վերադարձնել արցախյան տարածքները: Գոբլը ասել է նաեւ, որ Ալիեւը երեւի թե կկարողանա շարունակել հոր քաղաքականությունն ու պահել հավասարակշռությունը: Ենթադրաբար Գոբլը նկատի ունի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռությունը:
Ամերիկացի դիվանագետի գնահատականը ուշագրավ է: Գոբլի պլանը չկա, բայց Գոբլը փաստորեն կա եւ խոսում է Ալիեւի արտաքին քաղաքականության մասին: Ամենաուշագրավն այն է, որ այդ մասին խոսում է նրա վերընտրությունից կամ վերարտադրությունից անմիջապես հետո:
մանրամասն՝ կայքում