Հրթիռները` Գյումրիի բազայի վրայով. Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի
ՔաղաքականությունԼրագիր | Արեւմտյան մի շարք երկրների գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերը եւ սկզբունքները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում հրթիռային հարվածների հետեւանքով ստեղծված իրավիճակը: Կողմերը կարծում են, որ կատարվածից հետո անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի իրական առաջխաղացմանը, ասվում է հաղորդագրության մեջ:
Արեւմտյան կոալիցիայի հրթիռակոծումից հետո Սիրիայի կարգավորման եռյակ ֆորմատըը՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան տարբեր կերպ արձագանքեցին: Իրանը դատապարտեց, Թուրքիան աջակցություն հայտնեց, իսկ ռուսները՝ «ոչ ձուկ, ոչ միս», ինչպես հայտնի խոսքում:
Սիրիային արեւմտյան հարվածների պատճառը կամ առիթը քիմիական հարձակման մասին տեղեկություններն էին: Մոսկվան հայտարարել էր, որ հարվածի դեպքում խոցելու է ոչ միայն այդ հրթիռները, այլեւ դրանց կրիչները: Թրամփն ի պատասխան հայտարարել էր, թե պատրաստվեք, նոր ու գեղեցիկ հրթիռները գալիս են:
մանրամասն՝ կայքում