Ով է «Միսս Ռուսաստան-2018»-ը․ լուսանկարներ, տեսանյութ
Life
«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթում հաղթել է Չուվաշիայի ներկայացուցիչ Յուլյա Պոլյաչիխինան, որին շնորհվել է սպիտակ ոսկուց պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված թագը, 3 մլն ռուբլի և նոր մեքենա, հայտնում է ria.ru-ն:
Նշվում է, որ Յուլյան 18 տարեկան է, զբաղվում է սպորտով: Հատկանշական է, որ գեղեցկուհին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով:
Այժմ նա հնարավորություն ունի Ռուսաստանը ներկայացնելու հեղինակավոր գեղեցկության մրցույթներում՝ «Միսս Աշխարհ»-ում և «Միսս Տիեզերք»-ում:
Աղբյուրը հավելում է, որ առաջին վիցե միսս է ճանաչվել Վիոլետա Տյուրկինան, երկրորդ վիցե միսս՝ Նատալյա Ստրոևան: Մինչդեռ SMS քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Նորգյանմա Մոնգուշը: