101-ամյա իմաստուն Բեգլար պապը ջահելներին խորհուրդ է տալիս եվրոպացի աղջիկների հարս բերել
ՀասարակությունՆերկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Երևանում բարեկեցիկ կյանքը թողնելով՝ 101-ամյա Բեգլար Հակոբյանը վերադարձել է հայրենի գյուղ` Վրաստանի Աղքյորփի հայաբնակ բնակավայր։ Բեգլար պապն այդ տարիքում անգամ բիզնես ունի․ մեղվաբուծությամբ է զբաղվում։ Վրաստանում և Երևանում է մեղրը վաճառում։ Ասում է՝ աշխատանքն է իրեն պահում։ Այդ տարիքում անգամ Երևանում բնակվող զավակներին է փորձում օգնել։ Բեգլար պապին հանդիպեցինք գյուղի վարսավիրանոցում․ եկել էր սափրվելու։ Ասում է, որ 2 օրը մեկ գալիս է վարսավիրանոց, որ կոկիկ տեսք ունենա։ Եռանդուն ու էներգիայով լեցուն Բեգլար պապն իր գյուղի երիտասարդներին խորհուրդ է տալիս՝ «գնացեք Եվրոպայից հարս բերեք»։ Հայրենական պատերազմից վերադարձել է հաշմանդամ դարձած, սակայն առողջությունից չի բողոքում, նրան ավելի շատ մտահոգում է, որ «պետությունը «մոլոդյոժին» լավ չի նայում»»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։