Լիսկայի կողմից ապտակված գործարար կինը ՀՀԿ-ի ցուցակով կդառնա պատգամավոր
Հասարակություն«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր դառնալու ցանկություն ունի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Ամենայն հավանականությամբ, գործարարը դա կանի ՀՀԿ-ի միջոցով։ ՀՀԿ-ում այժմյան կին պատգամավորներով ոգևորված չեն, կա նոր մարդկանց, այդ թվում՝ կանանց պահանջարկ, իսկ Սիլվա Համբարձումյանը հարմար տարբերակ է՝ կկարողանա իր բիզնես և մարդկային ռեսուրսն օգտագործել ընտրություններում։ Առավել ևս՝ տիկինը մի քանի անգամ հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու իր ցանկության մասին։ Պատգամավոր դառնալու ծրագրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սիլվա Համբարձումյանից, սակայն նա առայժմ հրաժարվեց պատասխանել հարցերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։