Աղջիկն իր մասնակցությամբ սեքսը տեսել է պոռնոկայքում ու սարսափել
ԱշխարհՄեծ Բրիտանիայից աղջիկը սարսափ է ապրել, երբ Pornhub պոռնոկայքում մի քանի տեսանյութ է տեսել իր մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Bristol Post-ը:
Հոլովակը պատահաբար հայտնաբերել է բրիտանուհու ընկերը, որի հետ նա շփվել է ավելի քան 20 տարի: Նա ստուգել է ընկերոջ տեղեկատվությունը և հայտնաբերել, որ Pornhub-ում հրապարակվել են միանգամից երեք տեսագրություններ իր մասնակցությամբ: 5 ամսում նրանք հավաքել են մոտ 3 հազար դիտում:
Ոստիկանները գտել են չարագործին. հոլովալները տեղադրել է 32-ամյա բրիտանացի Լյուկ Բրինսոնը (Luke Brinson): Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ինտիմ տեսագրությունները հրապարակելու համար, որոնց նպատակը եղել է զոհին վնաս պատճառելը: Իրավախախտը դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման, իսկ Pornhub-ը հեռացրել է բոլոր հոլովակները: