Աննախադեպ իրավիճակ. ինչ է կատարվում իշխանությունում
ՔաղաքականությունԼրագիր | Երեւանում ստեղծվել է իրավիճակ, որը նախադեպ չունի: Քաղաքացիական անհնազանդության մասին բազմաթիվ անգամներ լսած հանրությունն այժմ տեսնում է դրա կոնկրետ դրսեւորում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, որը փակում է փողոցներ, կամուրջներ, արգելակում հանրային տրանսպորտի աշխատանքը, այլ կերպ ասած փորձում է կաթվածահար անել կառավարումը:
Ի՞նչ կստացվի Փաշինյանի մոտ, որի շարժման համար թեկուզ պայմանականորեն վճռորոշ պահը ապրիլի 17-ի ԱԺ քվեարկությունն է՝ վարչապետի թեկնածության քվեարկությունը: Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը փորձում խոչընդոտել:
Իշխանությունը հայտարարում է, որ Փաշինյանը չի կարող խանգարել բնականոն գործընթացը: Բնականոն գործընթացը մասամբ արդեն խանգարված է, Երեւանում կաթվածահար է երթեւեկությունը, տրանսպորտը: Բայց, հասկանալի է, որ իշխանության համար գլխավորը վարչապետի քվեարկությունն է: Ինչ կլինի դրանից հետո, իշխանությունը կփոխի՞ «անտարբեր վերաբերմունքը» փողոցում շարժման հանդեպ եւ կսկսի՞ կոշտ հակազդման քայլեր, թե՞ առավել եւս ինքնավստահ դառնալով կսպասի, մինչեւ շարժումը մարի ինքն իրեն:
մանրամասն՝ կայքում