Հայերեն

Հայկոյի մենահամերգի հետաքրքիր պահերը՝ լուսանկարներով

Life

Սիրառատ երեկո` ռոմանտիկ երգերի ներքո. Հայկոն ներկայացրեց «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը` այս անգամ ակումբային տարբերակով։ Նրա հանդիսատեսի շարքերում էին ինչպես երկրպագուները, այնպես էլ հայտնի գործընկերները, իսկ կինը` Անահիտ Սիմոնյանը, առջևում նստած ոգևորում էր ամուսնուն իր ծափողջույններով ու ձայնակցություններով։ Tert.am Life–ը ներկայացնում է համերգի մանրամասներն ու հետաքրքիր պահերը։

 

«Համալիրի համերգի ժամանակ ավելի լարված էի՝ նկարահանում էր, ձայնագրություն... Համերգից հետո նույնիսկ չէի հասկանում` լա՞վ էր, թե՞ վատ։ Հիմա շատ ուրախ եմ նորից տեսնել շատ մարդկանց, ովքեր  ներկա էին նաև համալիրի համերգին, մարդկանց, ովքեր առաջին անգամ են ներկա այս ծրագրին։ Սիրում եմ ձեզ։ Մենք ամեն ինչ արել ենք գեղեցիկ ու անմոռանալի երեկո ունենալու համար»,– ասաց երգիչը։

 

Երեկոյի ընթացքում Հայկոն կատարեց իր ռոմանսները, զուգերգերը, ֆիլմերի սաունդթրեքերն ու նոր երգերը։

 

 

1999 թվականին թողարկված «Ռոմանս» ձայներիզի երգերը կատարելիս Հայկոն նկատեց, թե այդ ձայներիզն ինչ մեծ նշանակություն է ունեցել իր կարիերայում։ «Ես միշտ կատակում եմ, որ այնքան հին եմ, որ 2 «կասետ» եմ ունեցել։ Հիմա, եթե երիտասարդ սերնդին ասենք` «կասետ», չի էլ հասկանա` ինչի մասին ենք խոսում, սակայն դա մեր Երևանի կյանքում հետաքրքիր, սիրուն պատմություն էր, որը կապված է իմ ու ընկերներիս հետ։ Այդ ձայներիզն իմ այցեքարտը դարձավ հայկական երաժշտական աշխարհ։ Այսօր մեր սիրելի Երևանում, երևի, ամենառոմանտիկ երեկոն է»,– ասաց երգիչը։

 

Ֆիլմերի սաունդթրեքները կատարելիս Հայկոն նկատեց, որ տարիներ առաջ Հրաչ Քեշիշյանը հավատաց իրեն ու մի ամբողջ պրոդյուսերական թիմի համոզեց, որ ինքը կարող է ֆիլմերի սաունդթրեք գրել։ «Մի վախեցիր» երգի առաջին նոտաների ժամանակ նա նշեց, որ հենց այդ նորտաներից սկսվեց սաունդթրեքներ գրելու իր ճանապարհն ու «եվրատեսիլյան» պատմությունը։

 

Երեկոյի ընթացքում Հայկոն ներկայացրեց նաև իր զուգերգերը։ Սակայն այս անգամ ոչ բոլոր հայտնի գործընկերներն էին ներկա։ Հռիփսիմե Հակոբյանի հետ «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» զուգերգը Հայկոն ներկայացրեց կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ, քանի որ Հռիփսիմեն երկրում չէր։

 

 

«Տեսահոլովակներում երգիչները հաճախ են սեր խաղում, սա այն դեպքն է, երբ ամեն ինչ, իսկապես, անկեղծ էր, խաղալու կարիք չկար»,– սիրելիի հետ ելույթից հետո նկատեց Հայկոն։

 

Ռազմիկ Ամյանի հետ «Ես կամ նա» զուգերգն էլ Հայկոն ներկայացրեց Նիկ Էգիբյանի հետ։ «Սիրով ներկայացնում եմ մեր թիմից մի մարդու, որը շատ տաղանդավոր գործիքավորող ու երգիչ է։ Ես հումորով ասում եմ` կարո՞ղ է այնպես երգես, քեզնից հետո չուզեմ երգել»,– Նիկին ներկայացնելիս ասաց Հայկոն։

 

Քրիստինե Պեպելյանը ներկա էր և Հայկոյի հետ հանդիսատեսին 15 տարով հետ տարավ դեպի 2003 թվական, երբ նրանց զուգերգը` «Ուշացած խոսքերը», տարվա գլխավոր հիթերից մեկն էր։ «Քրիստինեն ինձ համար շատ թանկ մարդ է, իմ լավ ընկերը, որի հետ երկար տարիների ընկերությունը չի դադարում և շարունակվում է  նաև երաժշտական ասպարեզում։ Եզակի մարդկանցից է, որի հետ 3 զուգերգ ունեմ»,– ընդգծեց Հայկոն։

 

 

Երգիչը ներկայացրեց նաև նոր երգերը։ «Սիրուց հետո» երգը կատարելիս նա նկատեց, որ իր գրած երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով երգը, անպայման, տեղ է գտնելու իր նոր ալբոմում։ «Շատ եմ սիրում այս  երգը։ Այն կարելի է դասել ոչ կոմերցիոն երգերի շարքին»,– նշեց նա։

 

Համերգային երեկոն Հայկոյի համար տպավորիչ էր ու գեղեցիկ։ «Շատ օրիգինալ երեկո է։ Իմ երգարվեստի պատմության գրքի մեջ, անպայման, գրվելու է այս օրը։ Ինձ միշտ ասում են` քո համերգներին մի տեսակ այլ մարդիկ են գալիս, ինչի համար ես ուրախ եմ։ Շատ եմ սիրում ձեզ, ուզում եմ յուրաքանչյուրիդ առանձին գրկել»,– էմոցիաներն այսպես արտահայտեց երգիչը։

 

 

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ամենադիտված