Բախում վտանգավոր սահմանին. վճռորոշ գիծը
ՔաղաքականությունԼրագիր | ՀՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող հանրահավաքն ու երթերը, քաղաքացիական անհնազանդության ակցիաները չեն կարող խանգարել Սարգսյանի ընտրության պլանը, որ ըստ Սահմանադրության տեղի է ունենալու ապրիլի 17-ին՝ խորհրդարանի նիստում:
Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած անհնազանդության պայքարը գնաց դեպի Բաղրամյան փողոց, նախորդ օրերի համեմատ ավելի մարդաշատ դարձած: Թեեւ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց շարժումը ձեռքերը վեր առանց բռնության շարժում է, այդուհանդերձ Բաղրամյան փողոցում բախումից խուսափել չստացվեց, որովհետեւ ոստիկանությունը թույլ չտվեց բարձրանալ վերեւ, իսկ անցնելու փորձն էլ հանդիպեց դիմադրության, եւ վնասվածքներ ստացան թե ցուցարարներ՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, թե նաեւ ոստիկաններ, համենայն դեպս ըստ ներքին զորքերի հրամանատարի:
Իրավիճակն իսկապես լարված է: Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել էր: Այժմ բոլորին հետաքրքրում է, թե ինչ քայլեր են լինելու հետո: Հարցերը, որ առանց այդ էլ շատ էին, էլ ավելի են շատանում: Միաժամանակ ավելի է մեծանում լարումը, ավելի մեծ բախման հավանականությունը: Ոստիկանությունը հայտարարել է հավաքները դադարեցնելու մասին, քանի որ դրանք հակասում են օրենքին: Հայտարարվել է, թե չդադարեցնելու դեպքում կկիրառեն ուժ եւ հատուկ միջոցներ:
մանրամասն՝ կայքում