Հայերեն

Ո՞ւր է կորել Սոնե Սիլվերը և ինչո՞վ է այժմ զբաղված

Life

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Սոնե Սիլվերը էկրաններին չի երեւում, նա նոր երգ կամ տեսահոլովակ չի թողարկել: Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ո՞ւր է կորել Սոնեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երկու նոր երգ ունի, մեկը՝ հաուս, մյուսը՝ չիլլ-աութ ոճերում. «Մտածում եմ՝ դրանք տեսահոլովակի՞, թե՞ պարզապես սինգլ տարբերակով թողարկեմ: Երեւի ծուլանում եմ, ես եմ մեղավորը, որ ուշացնում եմ այդ պրոցեսը եւ զգում եմ, որ ստեղծագործական դադարս երկար տեւեց: Հուսամ՝ մինչեւ ամառ գործը գլուխ կբերեմ»:

Սոնեն նաեւ նշեց, որ ունի մեկ մեծ նորություն, որի վերաբերյալ փակագծերը դեռ չբացեց. «Խոսքը օտարազգի հայտնի արտիստի հետ դուետի մասին է, դեռ բանակցությունների փուլում ենք, ուստի ոչ մի հստակ բան չեմ կարող ասել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է արդյոք մի պահ, որ Սոնեն հոգնի երգելուց, ցանկանա լքել ոլորտը. «Կարծում եմ՝ իմ կյանքում այդպիսի պահ չի լինի, որովհետեւ ես խեղդվում եմ առանց երգելու: Բացի մասնագիտություն լինելը՝ երգելը նաեւ իմ հոգեւոր սննդի աղբյուրն է, ես չեմ պատկերացնում ինձ առանց դրա»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Սոնեն այն երգչուհիներից է, որոնք կարողանում են համատեղել կարիերան եւ անձնական կյանքը. «Ինձ հաջողվում է ամեն բան բալանսի բերել: Ամեն դեպքում, ես նախընտրում եմ ավելի քիչ տրվել կարիերային եւ ավելի շատ նվիրվել ընտանիքին՝ միեւնույն ժամանակ չթողնելով, որ կարիերայիս ճանապարհին խոչընդոտներ առաջանան»,-շեշտեց նա:

Երգչուհին խոստովանեց, որ ամուսնանալուց հետո իր կյանքը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել. «Երբ այլեւս մենակ չես, ավելանում է պատասխանատվության զգացումը, դու չես ապրում միայն քեզ համար, այսպես ասած՝ «էգոիստի» կարգավիճակում, դու ապրում ես նաեւ ամուսնուդ համար: Բայց փառք Աստծո, ես որեւէ կերպ չեմ ստիպել ինքս ինձ փոխվել: Դրանում, իհարկե, մեծ է նաեւ ամուսնուս ներդրումը, նա ինձ երբեւէ սահմանների մեջ չի դրել»:

Մենք հարցրինք՝ Սոնեն կենդանի համերգներով առաջիկայում հանդես կգա՞, թե՞ ոչ. «Հիմնականում տոն օրերին ելույթ եմ ունենում կոորպորատիվ երեկոների ժամանակ: Ինչ վերաբերում է մենահամերգին, ապա այն կազմակերպելը մեր օրերում բարդ բան չէ, բայց դրա ժամանակը պետք է հասունանա, արտիստն ինքը պետք է ունենա դրա կարիքը»,-եզրափակեց երգչուհին:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Ամենադիտված