Հայերեն


«Դատավորները հովանավորում են Բաբուխանյանին»․ բաց նամակ Արփինե Հովհաննիսյանին

Հասարակություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի և Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:

Հիմքը դատավորների ոչ իրավաչափ վարքագիծն է, որը դրսևորվել է Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներազդմամբ: Վերջինս, հանդիսանալով «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, բողոք է ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ կայացված և արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ:

Հայկ Բաբուխանյանն իր բողոքում նշել է, թե ինքն իբրև հանդիսացել է վերոնշյալ դատական վեճի մասնակից և չի ծանուցվել դատական նիստի մասին: Սա բացահայտ կեղծիք է, քանի որ Բաբուխանյանի դեմ հայց չի ներկայացվել, նրա դեմ կայացված դատական ակտ չի եղել, նա որևէ պատասխանատվության չի ենթարկվել, որպեսզի հետագայում բողոքարկի իր դեմ կայացված դատական ակտը:

«Բաբուխանյանը չունի որևէ իրավական շահ բողոքարկելու մի դատական ակտ, որով նրա նկատմամբ որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացել: Դեռևս առաջին ատյանի դատարանում տվել եմ պարզաբանում կապված նրա մասնակցության հարցի հետ՝ նշելով, որ հայցը ներկայացված է ոչ թե նրա , այլ ընկերության դեմ, ինչը և հետագայում բավարարվել է»,- պարզաբանում է Արման Սահակյանի ու Գրիգոր Գևորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Մարո Խաչատուրյանը:

Նա նշում է, որ Վերաքննիչ դատարանը կարող էր և պարտավոր էր փաստել Բաբուխանյանի բողոքարկման իրավունքի բացակայությունը դեռևս բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, մինչդեռ կատարել է ճիշտ հակառակը և փաստորեն ճանաչել է Հայկ Բաբուխանյանին գործով պատասխանող: «Ես անմիջապես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել երեք դատավորների դեմ, քանի որ նրանք կողմնակալ են եղել գործի հենց սկզբից: Իմ միջնորդությունը մերժվեց, փոխարենը բավարարվեց Բաբուխանյանի բերած բողոքը, ինչը այսքանից հետո շատ սպասելի էր»,- ասում է Մարո Խաչատուրյանը:

Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանն արդեն դիմել են Վճռաբեկ դատարան, որը նախկինում արտահայտել է իր դիրքորոշումը սույն գործով՝ «Իրավունքի» դեմ կայացրած վճիռը թողնելով օրինական ուժի մեջ: Սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման պայմաններում, նրանք կանխատեսելի են համարում կայացվելիք դատական ակտը՝ փաստելով դատական համակարգի անկախության բացակայությունը:

Հիշեցնենք, որ 17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում մի նյութ էր հրապարակվել, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսևորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության և դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով՝ կապ ունեին կազմակերպության հետ։

«Իրավունքի» կողմից «ցուցակագրված» Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի և հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանի՝ պնդելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող են, այլև՝ ատելության խոսքի դրսևորումներ։

2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։

Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ին պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։

Այսքանից հետո Հայկ Բաբուխանյանին հաջողվել է բեկանել օրինական ուժ ստացած դատական ակտը: «Խախտումն ակնհայտ է, քանի որ վճռի եզրափակիչ մասի ուսումնասիրումն արդեն իսկ բավարար է այն հաստատելու համար: Այսինքն, առանց գործի նյութերի մանրամասն ուսումնասիրման, հնարավոր է վճռի եզրափակիչ մասին առաջին իսկ հայացքից արձանագրել, որ Հայկ Բաբուխանյանը որևէ ձևով չի առնչվում գործի հետ՝ նրա նկատմամբ չկա կայացված անբարենպաստ դատական ակտ: …..Սույն հանգամանքն այնչափ ակնհայտ է, որ նույնիսկ ոչ իրավաբանի համար կասկածի հիմքեր չի առաջացնում»,- նշված է Արդարադատության նախարարին հասցեագրված դիմումում:

«Ես հուսով եմ, որ ատելության կոչերը հովանավորող դատավորները պատասխանատվության կենթարկվեն, այլապես ստացվում է, որ պետությունը հովանավորում է ատելություն քարոզող անձանց»,- ասում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամ Գրիգոր Գևորգյանը: 

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպություն

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված