Կան բազմաթիվ բնական միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք առանց ատամնաբույժի միջամտության ազատվել ատամնափառից:
Բաղադրատոմս-1
30 գ ընկույզի պատիճ
ջուր
Պատրաստման եղանակը
Ընկույզի պատիճները դրեք տարայի մեջ, ավելացրեք ջուր և դրեք կրակի վրա: Ստացված խառնուրդը եփեք 15 րոպե: Ատամի խոզանակը թրջեք ստացված լուծույթի մեջ և 5րոպե մաքրեք ձեր ատամները:
Կրկնեք այս գործողությունը առավոտյան, ցերեկը և երեկոյան:
Բաղադրատոմս-2
4ճ/գ արևածաղկի սերմեր
4ճ/գ լորենու ծաղիկներ
1լ ջուր
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները լցրեք տարայի մեջ, վրան ջուր ավելացրեք և տարան դրեք կրակի վրա: Ստացված խառնուրդը եփեք կես ժամ:
Ամեն անգամ ուտելուց հետո ատամները լվացեք ստացված լուծույթով:
Բաղադրատոմս-3
Ատամնափառից ազատվելու ևս մեկ լավ միջոց է խնձորի քացախը, սակայն այն կարելի է կիրառել շաբաթը միայն մեկ անգամ: Ատամների խոզանակը թրջեք քացախի մեջ և լվացեք ատամները: Բերանի խոռոչը ողողեք ջրով, որպեսզի ատամների էմալը չվնասվի: