Հայերեն


Անի Երանյանը՝ Ռուսաստանում երկրպագուներին հանդիպելու եւ առաջիկա ծրագրերի մասին (լուսանկարներ)

Life

Դերասանուհի Անի Երանյանն օրերս անակնկալ է մատուցել իր ռուսաստանաբնակ երկրպագուներին՝ կազմակերպելով հանդիպում նրանց հետ: NEWS.am STYLE-ի աչքից չի վրիպել այժմ Մոսկվայում բնակվող դերասանուհու համար շատ կարեւոր այս իրադարձությունը, ինչի մասին էլ զրուցել ենք Անի Երանյանի հետ: Ի դեպ, Անին խոսել է նաեւ իր առաջիկա ծրագրերի եւ երկրպագուներին սպասվող երաժշտական անակնկալի մասին :)

«Հանդիպումը կազմակերպվել էր իմ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ եւ նախաձեռնությամբ»,-տեղեկացրեց դերասանուհին՝ անդրադառնալով նաեւ երկրպագուների հետ հանդիպման առանձնահատկությանը.

«Վերջին չորս տարիների ընթացքում «Ֆուլ Հաուսի» շրջանակներում մենք շատ հնարավորություններ ենք ունեցել մեր հանդիսատեսի հետ հանդիպելու՝ Հայաստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Սակայն առանձին այսպիսի հանդիպում չէի ունեցել եւ սա առաջինն էր, բայց ոչ վերջինը»:

Անին խոստովանում է՝ հուզմունքն ու ուրախությունը շատ մեծ էին, եւ հույս հայտնում. «Կարծում եմ՝ այն ջերմությունը, որը ես ստացա հանդիպման ընթացքում յուրաքանչյուրից, կարողացա նաեւ փոխանցել նրանց: Շատ հաճելի է, որ հայրենիքից հեռու քեզ սիրում եւ գնահատում են, ինչը, միանշանակ, փոխադարձ է: Ինձ իմ հանդիսատեսն ու լսարանն են տալիս ուժ եւ նորովի ներկայանալու ու իմ սիրած գործով զբաղվելու ավելի մեծ ցանկություն»:

Երկրպագուներին հատկապես հետաքրքրել են դերասանուհու՝ Մոսկվա տեղափոխվելու, նոր ծրագրերի եւ հետագա անելիքների մասին հարցերը:

«Հարցեր հնչեցին նաեւ երգի հետ կապված՝ արդյոք մտադրություն չունե՞մ նորից երգելու, իսկ մենք հենց այդպիսի անակնկալ էինք պատրաստել: Ես ուրախացրեցի նրանց՝ հաստատելով, որ արդեն պատրաստում ենք նոր երգ, ինչը կլինի շարունակական»:

Մինչ «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվելն Անին արդեն հայտնի էր հայրենիքում մի շարք գեղարվեստական ֆիլմերից եւ հեռուստասերիալներից, սակայն սիթքոմում Տաթեւի կերպարը դարձավ դերասանուհու հայաստանյան երկրպագուների համար, թերեւս, ամենասիրելին: Իսկ ո՞ր կերպարներն են հավանում նրա ռուսաստանաբնակ երկրպագուները.

««Ֆուլ Հաուսը» միանշանակ բոլորի կողմից սիրվել է, եւ ես շատ ուրախ եմ, որ իմ մարմնավորած եւս մեկ կերպար սիրվեց, բայց ի զարմանց ինձ՝ ինձ դեռ հիշում են «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի Նարեի կերպարով, հիշում են նաեւ «Աննա» հեռուստասերիալից եւ իրոք շատ հաճելի է, որ այսքան տարի անց դեռ կան մարդիկ, ովքեր չեն մոռացել իմ առաջին քայլերն այս ասպարեզում»,-պատասխանում է դերասանուհին, որն, ի դեպ, խոստանում է կրկին ուրախացնել իր երկրպագուներին էկրանից.

«Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ անպայման կլինեն նոր ֆիլմեր. մնում է, որ իմ այստեղի գրաֆիկն ու առաջարկները միմյանց չխանգարեն: Բուռն ստեղծագործական նոր փուլ է ինձ մոտ, որի մասին դեռ չեմ խոսի մանրամասն, բայց արդյունքը կտեսնեք էկրաններից»:

 

Առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված