«Միսս Արմենիա» Լիլի Սարգսյանը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը․ լուսանկարներ
Life«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում գեղեցկուհին կարմիր զգեստ է կրում, որը մեջքի հատվածում ունի խորը բացվածք:
Լիլին իր հրապարակած լուսանկարի մեկնաբանության հատվածում շատ երկար խոսել է կարմիր գույնի մասին:
Լիլի Սարգսյանը լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Կարմիր գույնը ինձ հաջողություն է պարգևում: Կարմիր գույնի ալիքներն ամենաերկարն են։ Այն համարվում է խթանող և ուշադրությունը գրավող գույն, որն իր մեջ պարունակում և դիմացինին փոխանցում է էներգիա, ոգևորություն եւ ինքնավստահություն: Կարմիրը նաև կյանքի եւ աշխուժության խորհրդանիշն է»:
Հիշեցնենք, որ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը մասնակցել է NEWS.am STYLE-ի Մայրության եւ Գեղեցկության օրվան նվիրված տոնական ֆոտոշարքին: