Ռիհաննային ծաղրել են մերկ լուսանկարների համար․ լուսանկարներ
LifeԱմերիկյան երգչուհի Ռիհաննան իր բաժանորդների հետ կիսվել է Coachella փառատոնին մասնակցելու համար ընտրված հագուստի նկարներով: Անսովոր հագուստը, որի տակից թափանցում է աստղի կուրծքը, երկրպագուներին զարմացրել է:

Ռիհաննան հաճախ է անկեղծ լուսանկարներ հրապարակում և, որպես կանոն, դրանք միայն հիացական մեկնաբանություններ են հավաքում: Այս անգամ ինչ որ բան այնպես չի եղել:

«Կներես, աղջիկս, բայց տեսքդ՝ այնպես ոչինչ է», «Կարծես սա IKEA-ի փաթեթավորման թուղթ է», «Սա ավելի շատ կարտոֆիլի պարկի է նման»:
Մեկնաբանողների մեջ, իհարկե, եղել են և երգչուհուն պաշտպանողներ:

Ընդհանուր առմամբ ֆոտոշարքն ավելի քան 7 միլիոն լայք և տասնյակ հազարավոր մեկնաբանություններ է հավաքել: