Հայերեն


«Պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա հասարակության մեջ»․ Վանո Սիրադեղյան

Քաղաքականություն

Պետք է, որ մարդկային հարաբերություններում, թե հայրենիքի ընկալման մեջ, գուցե հայ ընտանիքի ներսում ինչ֊որ բեկում մտնի, արժեքների այս համակարգին սթափության մի կայծակ զարկի, որից հետո ուշքի եկած մարդն այլևս անընդունակ կլինի բարբառելու, թե՝ հանուն հայրենիքի պատրաստ է ծառայել անգամ սատանային։ Կարեւորը այստեղ այն չէ, թե ով է սա ասում։ Մտքի ահավորությունը նրանում չէ անգամ, որ այդպես մտածում են։ Նույնիսկ էական էլ չէ՝ անգիտանում են միտումնավո՞ր, թե՞ իրոք չեն հասկանում, որ դժվարը մեկ անգամ սատանային ծառայելն է, դրանից հետո կծառայես ընդմիշտ ու նաեւ՝ հայրենիքի դեմ։

Ահավորը այն չէ, որ հայերը ընդունակ են այդպես մտածելու․ դա կարելի է բացատրել հազար մաղի հաց կերած գաղթական լինելու հանգամանքով։ Այլ այն, որ ապահովաբար համարձակվում են բարձրաձայն արտահայտվել, որովհետեւ պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա հասարակության մեջ։ Հասարակության մեջ ու ընտանիքում տաբու չկա Հայրենիք եւ Սատանա բառերը իրար կողք դնելու։ Քրիստոնեությունը առաջինը ընդունելով եւ շուտով զրկվելով պետականությունից, Աստվածաշունչը պիտի որ դառնար մեր անկառավարելի մնացած ժողովրդի Սահմանադրությունը։ Աստվածաշունչը, սակայն, այդ կիրառական գլխավոր նշանակությամբ փակ ու համր մնաց հայ ժողովրդի համար։ Մարդկության հազարամյակների կուտակած փորձը, խոսքն ու խրատը մեր կողքով անցան, եւ մեր ժողովրդի քիմքին առավ միայն իմաստուն գրքի դիցաբանական համը՝ մարդկության մանկության շրջանի բնազդային ընկալումներով։

Չիմացությունը մարդուն ժամանակից դուրս է դնում։ Դա էլ իր քաղցրությունն ունի, բայց դա տեսիլքների աշխարհն է․ օգտակար երեխաներին ու բանաստեղծներին, եւ հատուկ՝ սալդաֆոններին։ 

Վիճակի հեղինակը իր ժողովրդի զավակն է, եւ իր վայրիվերո երեւակայությունը համարժեք է այն անբանական համառությանը, որով չափահաս մարդկանց այս հանրույթը սերնդե֊սերունդ իր զավակներին ոչ թե դեպի կյանք է առաջնորդում, այլ քշում է դեպի ետ՝ մի տեղ, որտեղ ինքն էլ մի լուսավոր բան չի տեսել։ Եւ որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու որևէ այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է Թուրքիայի հանդեպ պատճառաբանված ատելության եւ Ռուսաստանի հանդեպ նույնքան չպատճառաբանված սիրո քառատման դժոխային սարքին։

Անցյալը մոռանալն անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու։ Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային։ Դրա համար էլ մեռնողին թաղում են։ Ճիշտ է, միլիոնից մի դեպքում կորցնում են հրաժեշտի բնազդը, բայց այդ դեպքում մարդուն հանձնում են հոգեբույժի խնամքին։ Պատմական անցյալին բնական եւ քրիստոնեաբար կլինի վերաբերվել այնպես, ինչպես մարդը վերաբերվում է գնացողի հիշատակի հետ, որի մեծարման աստվածահաճո ձեւը ծառայելն է նրա սերունդների բախտին։ Հիշողությունը նրա համար է, որ անցյալի աճյունը ամփոփվի այնտեղ, այլ ոչ թե կռապաշտորեն ներքաշվի մեր առօրյայի մեջ, ինչը ոչ միայն հակառակ է քրիստոնեության կարգին, այլեւ հակընդդեմ է ժամանակի ընթացքին։ Հիշողությունը այնքան ներանձնական բան է, որ չի կարող լինել հավաքական, առավել եւս՝ չի կարող լինել պատմական։ Պատմությունը լինում է պակաս կամ ավելի արյունահեղ, քիչ թե շատ լինում է հերոսական, պատմությունը կանխորոշում է յուրաքանչյուրի ճակատագիրը, բայց մարդկային հիշողությունը սահմանափակվում է իր սեփական կյանքի ժամանակի սահմաններում միայն, ինչը ոչ միայն պակաս սքանչելի չէ, այլեւ միակ հնարավորն է։

Մի´ դրեք ձեր նախնիների աճյունասափորը ձեր երեխաների հացի սեղանին, Աստծուց վախեցեք։

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված