Հաղորդավարուհիները եթեր են դուրս եկել մերկ․ լուսանկար
ԱշխարհBBC երկու լրագրողուհիներ՝ Քեթ Հարբորնը և Ջենին Էյլսը, ռադիոեթեր են անցկացրել մերկ վիճակում՝ տեղեկացնում է BBC-ն:
Լրագրողուհիները ցանկացել են ստուգել՝ ինչպես դա կազդի արտաքին տեսքի մասին երկխոսության վրա: Նախագիծը բաղկացած է 10 թողարկումից, որոնցից մեկը նվիրված էր մարմնին և գենդերային ինքնությանը:
Ջենին ճշտել է, որ գաղափարը եղել է Քեթինը, իսկ Քեթն ավելացրել է, որ սկզբում իր համար դժվար է եղել հանվելը, բայց այժմ նա իրեն ուրախ և երջանիկ է զգում: