Սպանություն՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում․ լուսանկար
ԱշխարհԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակչուհի 27-ամյա Ռանիտա Ուիլյամսին Facebook-ի ուղիղ եթերում սպանել է նրա զուգընկերը՝ 36-ամյա Ջոնաթան Ռոբինսոնը՝ տեղեկացնում է Mirror-ը:
Տեսանյութում պարզ լսվում է, թե ինչպես է Ջոնաթանը ստիպում, որ աղջիկը ներողություն խնդրի, այնուհետև կրակ է բացում՝ ասելով. «Դու ուզում ես հայտնի՞ դառնալ, ես քեզ հայտնի կդարձնեմ»: Հայտնի չէ, թե ինչն է զույգի վեճի պատճառը: Սիրուհուն սպանելուց հետո տղամարդը փակվել է նրա տանը և կրակելով պաշտպանվել ոստիկաններից՝ վիրավորելով նրանցից մեկին:
Այժմ նա ձերբակալված է սպանության կասկածանքով: