Միրիամ Բաղդասարյանի 10 ամենաոճային կերպարները (լուսանկարներ)
LifeԱյս օրերին Հայաստանն ուշադրությամբ հետեւում է կանադական եւ ուկրաինական «Ձայնը» նախագծերին, քանի որ երկուսում էլ առանձնահատուկ շքեղությամբ են ներկայանում հատկապես ազգությամբ հայ երգչուհիները՝ Միրիամ Բաղդասարյանն ու Սրբուհի Սարգսյանը: Երկու երգչուհիներն էլ աչքի են ընկնում ոչ միայն հզոր ձայնային տվյալներով, այլեւ ինքնատիպ ոճով եւ գրավչությամբ:
NEWS.am STYLE-ն այսօր ուսումնասիրել է կանադական «Ձայնը» նախագծում փայլող Միրիամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջն ու առանձնացրել նրա ամենաոճային կերպարներից տասը: