Մնալ, թե հեռանալ. արտառոց իրավիճակ իշխանության մեջ
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում չի կարող լինել հակասություն խորհրդարանի ու կառավարության միջեւ, ու ես որպես վարչապետ կլինեմ դրա բացառման երաշխավորը, խորհրդարանում վարչապետի թեկնածուի կարգավիճակում հայտարարեց Սերժ Սարգսյանը, մինչ այդ պաշտոնում վերջնականապես ընտրվելը:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներիշխանական լրջագույն հակասության եւ յուրօրինակ կոնֆիգուրացիայի մասին խոստովանություն է: Անշուշտ, խորհրդարանի կառավարման մոդելում չի կարող լինել խորհրդարան-կառավարություն հակադրություն, մեծամասնության մասով իհարկե: Որովհետեւ խորհրդարանն առաջնային միակ մանդատ ունեցող կառույցն է, որը նշանակում է վարչապետ ու ձեւավորում կառավարություն:
Բայց Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ այժմ կա այդ հակասությունը: Սա իսկապես հետաքրքիր հայտարարություն է, քանի որ առաջանում է պարզ հարցադրում՝ ինչու՞ հնարավոր չէ ձեւավորել խորհրդարանի մեծամասնության այնպիսի կառավարություն, որը կվայելի այդ մեծամասնության հավանությունը: Ասել կուզի, Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարում է, որ հնարավոր չէ ձեւավորել խորհրդարանում ներկայիս իշխող մեծամասնության կառավարություն, եւ հակասությունն այդ մեծամասնության ու կառավարության միջեւ անխուսափելի է, ըստ այդմ պետք է դա բացառելու երաշխավոր, այսինքն կամուրջ խորհրդարանի իշխող մեծամասնության եւ կառավարության միջեւ:
մանրամասն՝ կայքում