Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ
Բաց մի թողեք«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:
Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանեւսկոյը՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրը, Երեւանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) եւ այլոց հետ:
Արմեն Կանեւսկոյը ծնվել է Երեւանում, 1970 թ. ապրիլի 17–ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի եւ Չիչխենի կողմից: Արմեն Կանեւսկոյը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երեւանի Շահումյանի գերեզմանոցում: Երեկ, գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել»: