Հայերեն


Ցուցարարները փակել են Արշակունյաց–Լուսավորիչ խաչմերուկը. Փաշինյանը հորդորեց ազատ արձակել բերման ենթարկվածներին (տեսանյութ, լուսանկարներ, թարմացվում է)

Բաց մի թողեք

14։13

Երևանում զանգվածային բողոքի ակցիա իրականացնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գավառի համալսարանում փակել են դռները, և թույլ չեն տալիս դասախոսներին ու ուսանողներին իմանալ Գավառում տեղի ունեցող ցույցերին:

«ՀՀ քաղաքացու առաջ ոչ ոք չի կարող դուռ փակել»,- հայտարարեց  Փաշինյանը:

Գավառի ցուցարարներին աջակցություն ցույց տալու համար Նիկոլ Փաինյանն իր  թիմակիցների հետ նստացույց արեց Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս- Արշակունյան պողոտա հատվող տարածքում։


13:55


«Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները շարժվում են դեպի Արշակունյաց պողոտա: Նրանք հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը:






13:27

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցիները շարունակում են երթը և արդեն հասնում են Տիգրան Մեծ պողոտա: 

Փաշինյանը երթի ընթացքում հայտարարեց, որ Գյումրիում իրեն սատարողները փակել են Գյումրու հրապարակը:



13:11


ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցներն արդեն Վարդանանց փողոցում են և իրազեկում են այսօր 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: 

Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «դուրս գալ և տեր կանգնել երկրին ու ազատությանը»: 

Նիկոլ Փաշինյանը նաև քաջալերեց ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարներին և հորդորեց ոստիկանությանն ազատ արձակել նրանց՝ այդ թվում նաև «Հանրային ռադիո» ներխուժման գործով 2 ձերբակալվածներին:

12:58

Նիկոլ Փաշինյանը երթով հասավ Խ. Աբովայանի անվան մանկավարժական համասարան և կոչ արեց այսօր միանալ իրենց հանրահավաքին: Այս պահին ցուցարարներն Ալեք Մանուկյան փողոցով շարունակում են իրենց երթը: 

12:42

Արմավիր քաղաքում փողոց են դուրս եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ որոշ դպրոցների դռներ փակ են: Տնօրենները պարզաբանում էին, պատճառն այն է, որ դասապրոցես է ընթանում։

12:38 

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:  

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:





12:34 

Ցուցարարները շարունակում եմ մնալ ԵՊՀ-ի դիմաց և վանկարկում են «ազա՛տ, անկա՛խ ուսանող»: 

Խոսեց նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը. «ԵՊՀ-ն մայր բուհն է, որը կոչված է պատրաստել ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է կերտեն վաղվա Հայաստանը: Բայց այսօրվա համալսարանական անձնակազմը, դասախոսական կազմը ցանկանում են խոչընդոտել ՀՀ ազատ ուսանողի տեղաշարժը՝ պաշտպանելով այն իշխանություններին, որոնք 2 օր առաջ կրակում էին սեփական ժողովրդի վրա»: 

Շահեն Հարությունյանի խոսքից հետո ցուցարարները դուրս եկան համալսարանի տարածքից։ 

12:27 

Արդեն Երևանի պետական համալսարան հասած Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են եկել այստեղ: 

Նրա խոսքով՝ ինքն ահազանգեր է ստացել, որ Գավառի համալսարում, Տնտեսագիտական համալսարանում փակել են դռները, և ուսանողները չեն կարողանում դուրս գալ:

«Կոչ եմ անում ռեկտորներն, ԿԳ նախարարին՝ զերծ մնալ նման պրակտիկայից»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք ուսանողներից ցույց են տվել դռները բացելու ճանապարհը և նշեց, թե փակ դռների մասին ահազանգել պետք չէ, պարզապես այն պետք է բացել:

12:14 

Երթի մասնակիցները հասան Երևանի պետական համալսարան: Նիկոլ Փաշինյանը ուսանողներին կոչ է անում դասադուլ անել և միանալ ակցիային: 

«Այստեղ՝ ԵՊՀ-ի ռեկտորատի դիմացի հատվածում, մի փոքր հավաք կանենք 15-20 րոպե և կշարունակենք մեր երթը»,- հայտարարեց Փաշինյանը: 

 


12:02 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների երթը: Այժմ երթի մասնակիցները Կորյունի փողոցով շարժվում են դեպի Չարենցի փողոց:

11:30

Բաղրամյան պողոտայից երթով Ֆրանսիայի հրապարակ իջնող Նիկոլ Փաշինյանին, դիմավորեց Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որը բացատրեց իրենց նախապես արված գործողությունների հիմքը: Ըստ նրա՝ որոշ մարդիկ բերման ենթարկվեցին զուտ երթևեկության կանոնների վերականգնման հիմքով: 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք խաղաղ երթ են իրականացնում:

«ՀՀ հավաքների մասին ազատության օրենքի համաձայն մենք երթ ենք անում»,-ասաց նա:

Ոստիկանը նույնպես մեջբերեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենք և նկատեց, որ երթուղու մասին ոստիկանությունը պետք է նախապես իրազեկված լինի:

Փաշինյան էլ հակադարձեց. «Ես մենակ եմ եկել այս երթին՝ 3 հոգով և ոչ զանգվածային, հրապարակային կարգով սկսված երթն ինքնաբուխ կերպով վերածվել է զանգվածային երթի»:

Կենտրոն համայնքի ոստիկանապետն էլ մեջբերեց «Հավաքների ազատության մասին» օրենքի մյուս հոդվածները. «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե անձը փաստացի կատարում է կազմակերպչի գործողություն, օրենքի ուժով կրում է հավաքի կազմակերպչի պարտականությունները: Հավաքների ղեկավարի պարտականությունները սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 31-րդ հոդվածով: Ինչ վերաբերում է շտապ և ինքնաբուխ հավաքներին, ապա դրանք սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածով, նույնիսկ, եթե շտապ հավաքն ունի կազմակերպիչ, որի դերում այս պահին դուք հանդես եք գալիս, ունի պարտականություն` ոստիկանությանը նախապես իրազեկելու և երթի, երթուղու ու ժամանակացույցի մասին տեղյակ պահելու»:

Երթի կազմակերպիչ Փաշինյանը նախ նշեց, որ ինքը հայտարարել էր երթի մասին, սակայն նախապես սահմանված երթուղի չունի: Ի վերջո` Փաշինյանը համաձայնեց ոստիկանների հետ և պայմանավորվեց ու խոստացավ, որ հետայսու, երբ որոշեն երթուղին, տեղյակ կպահեն ոստիկանությանը:





11:33

Ֆրանսիայի հրապարակը շրջափակված է ոստիկաններով՝ զինված մահակներով ու վահաններով: Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարում է, որ իրենք աշխատում են՝ փողոց են բացում: Փակ է Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածը:

11։29

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախնական տեղեկություններով փակ են նաև Աբովյան և Մոսկովյան փողոցները: Այս պահին ոստիկանական ուժերն արդեն իսկ պատ են կազմել Բաղրամյան 26-ի դիմաց:


Փաշինյանն իր թիմակիցներին հորդորեց բացել ճանապարհները և մոտենալ իրեն:

Վերջինս չմնաց Բաղրամյան 26-ի դիմաց և որոշեց շարժվել մայրաքաղաքի փողոցներով, որպեսզի կամաց-կամաց իրենց միանան թիմակիցները:

Աս պահին տեղեկութուն կա, որ Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, իսկ Փաշինյանը գնում է նրանց մոտ:






11։26

Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա հատվածից ոստիկանները բերման են ենթարկում փոքր խմբով փողոցը փակած ցուցարարներին։

Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ երիտասարդները նստել էին փողոցում`փորձելով փակել փողոցը, բայց նրանց մոտեցել է ոստիկանական մեծ խումբ` մահակներով ու վահաններով, և ուժով նրանց նստեցրել է ոստիկանական ավտոբուսը։

Ոստիկանները տեղափոխել են մոտ 10 երիտասարդ ակտիվիստի` այդ թվում աղջիկների։

Մայթերին կանգնած մարդիկ փորձել են կանխել դա, փորձել են իջեցնել մեքենայի անիվները, իսկ ակտիվիստները ավտոբուսի մեջից կոչ են արել շարունակել պայքարը։

Մոսկովյան–Բաղրամյան հատվածում նույն իրավիճակն է։




11։10

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին դիմեց, որպեսզի փակեն նաև Պռոշյան փողոցը։ Ցուցարարներն անմիջապես փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց անել դիմակները՝ նկատելով, որ իրենք վախենալու որևէ բան չունեն: 

«Մենք մեզնով ենք շրջափակում փողոցները, որովհետև մեզանով կարող ենք շրջափակել Երևանի ու Հայաստանի փողոցներ: Այլևս որևէ առարկա՝ նստարաններ, աղբամաններ, չենք օգտագործելու»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Այս պահին ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան պողոտան՝ սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։ 

11։01

Ցուցարարներին մոտեցան ոստիկանները, Բաղրամյան 26-ի դիմաց ոստիկանական ուժերն ավելացան: Tert.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մահակներով ու վահաններով զինված ոստիկանների մոտ կան նաև հակագազեր: 

Ցուցարարերը վանկարկում են «Ոստի–կանը մեր–ն է», «մի–ա–ցեք»:

10։55 

Ցուցարարները շարունակում են վեր բարձրանալ Բաղրամյան պողոտայով։ Պռոշյան փողոցում նկատելի են ոստիկանական ուժեր՝ զինված մահակներով ու վահաններով:

Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները հասան Բաղրամյան 26 վարչապետի նստավայր, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ առանց որևէ բռնի գործողության պետք է շրջափակել տարածքը:

«Մենք սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը»,- հայտարարեց նա:






10։51

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները որոշեցին փակել նաև Մոսկովյան փողոցը, սակայն այս պահին շարժվում Բաղրամյան պողոտան ի վեր: Նախնական տեղեկություններով Բաղրամյան պողոտան վերևի հատվածից փակ է: 



Փաշինյանը նաև հայտարարեց, թե մարզերում և երևանյան որոշ բուհերում փակել են դռները և ուսանողներին չեն թողնում դուրս գալ: Այս պահին տարածքում հերթապահում են միայն ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։

10։34

Ֆրանսիայի հրապարակում այս պահին իրենց հետագա քայլերն են պլանավորում ուսանողները` ակտիվիստ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Նրանք նշում են, որ ուսանողների մի խումբ էլ հավաքված է Երիտասարդական մետրոյի մոտ։ 

Այս պահին ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակ մտնող բոլոր ճանապարհներ։







ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ առավոտյան հասել է Ֆրանսիայի հրապարակ և փակել է Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ խաչմերուկը։

«Երեկվա բեկումնային իրադարձություններից հետո, կարծում եմ՝ այլևս ոչ մի բան մեզ չի կանգնեցնի, և մեր հաղթանակն անխուսափելի է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ այսօր ևս շարունակվելու են կառավարական շենքերը շրջափակելու ակցիաները։ 

Անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, որ պետք է ստեղծվի «Հեղափոխության կոմիտե», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն պետք է կազմված լինի այն մարդկանցից,  այն խմբերի ներկայացուցիչներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել շարժման կազմակերպման հարցում։ 

Անդրադառնալով երեկ Մաշտոցի պողոտա–Թումանյան խաչմերուկում գիշերը տեղի ունեցած անկարգություններին, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ անկարգություն հրահրողներին չեն կարող իրենց հետ կապել, քանի որ տեղի ունեցածը սադրանք է եղել։ 

Նա տեղեկացրեց, որ այսօր 19։00–ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։

 


Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՌուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Դատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումՔաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ
Ամենադիտված