Քոչարյանի զանգը Սերժ Սարգսյանին. ուշագրավ վիճակ
ՔաղաքականությունԼրագիր | Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու շնորհավորել նրան:
Այդ տեղեկությունն ուշագրավ է ոչ միայն 2008 թվականից հետո Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների բավական լարված բնույթի, այլ նաեւ Հայաստանում ներկայում ծավալվող իրադարձությունների ու նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարության կապակցությամբ:
Նա հայտարարել էր, թե լուսավոր, բարգավաճ, զարգացող Հայաստան ունենալու համար պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե ոմանք չբզբզեն, հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Թե ովքեր են հանգած հրաբուխները, ովքեր են բզբզողները, արդյոք Սարգսյանը այդ համատեքստում դիտարկում է նաեւ իր վարչապետության դեմ փողոցում ծավալված պայքարն ու շարժումը, պարզ չէ, նա չի մանրամասնել, իսկ լրագրողներն էլ չեն ունեցել նրան այդ կապակցությամբ հարց ուղղելու հնարավորություն:
մանրամասն՝ կայքում