Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հեռացնող միջոցների և ածելիի օգտագործման հետևանքով թևատակերի մաշկը մգանում է։ Այս հատվածում մաշկը բավական նուրբ է և ընկալունակ արտաքին գործոնների նկատմամբ։ Հետևեք այս խորհուրդներին՝ թևատակերը գեղեցկացնելու համար։
Առաջին քայլ՝ սկրաբ։
Կիտրոնն օգնում է սպիտակեցնել թևատակերը, մաշկը պաշտպանել վարակներից։
1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք
½ թեյի գդալ շաքարավազի հետ։
Քսեք թևատակերին՝ մահացած մաշկն ու կեղտը հեռացնելու համար։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։
Երկրորդ քայլ՝ սպիտակեցում։
Նարնջի չորացրած կեղևը մանրացրեք բլենդերում։
Ավելացրեք 2 ճաշի գդալ յոգուրտ, քսեք թևատակերին։
Թողեք 10-15 րոպե։
Սա կօգնի հարթեցնել թևատակերի մաշկը, դրանք ավելի նուրբ դարձնել։
Երրորդ քայլ՝ խոնավեցում։
Թևատակերի մաշկի առողջությունը պահպանելու համար կարևոր է նաև խոնավեցումը։ 2 ճաշի գդալ ալյուրին մի փոքր ջուր ավելացրեք։ Ցանկության դեպքում կարող եք նաև քրքում ավելացնել։ Քսեք թևատակերին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։