Հայերեն

Բարբարա Ֆրիտոլին վաղը հանդես կգա Երևանում

Life

Առաջին անգամ  ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա մեր ժամանակների լավագույն սոպրանոներից մեկը՝ Բարբարա Ֆրիտոլին:

Մշակույթի նախարարությունից մանրամասնում են, որ ծրագրում կհնչի Մալերի 4-րդ սիմֆոնիան՝ Ֆրիտոլիի մասնակցությամբ, և Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան: Հայաստանում հանդիսատեսի համար անակնկալ է պատրաստել Ֆրիտոլին:

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բարբարա Ֆրիտոլի. գեղեցիկ կին, որն իր բնավորության ամենավառ գիծը համարում է ազատ շփումը մարդկանց հետ: Ընկերների մեջ ամենաշատը գնահատում է անկեղծությունը, կոլեգաների մեջ՝ կոռեկտությունը: Նրա համար ամենամեծ երջանկությունն իր դստեր ծնունդն է: Իսկ եթե չընտրեր երգչուհու մասնագիտությունը, կդառնար զինվորական:

Բարբարա Ֆրիտոլին (սոպրանո, Իտալիա) համալրում է մեր ժամանակների լավագույն սոպրանոների ցանկը՝ Աննա Նետրեբկո, Անգելա Գեորգիու, Ռենե Ֆլեմինգ: Ֆրիտոլիի խաղընկերներն են եղել Պլասիդո Դոմինգոն, Լեո Նուչին, Խոսե Կարերասը, Բրայն Թորֆելը, Իլդար Աբդրազակովը, Ռոբերտո Ֆրոնտալին, Ռուջերո Ռայմոնդին, Մարիո Լանցան, Ֆերուչո Ֆուրլանետոն և այլ մեծանուն երգիչներ:

Ֆրիտոլին ելույթներ է ունեցել մերօրյա դիրիժորական արվեստի հսկաներ Կլաուդիո Աբբադոյի, Ռիկարդո Մուտիի, Վալերի Գերգիև, Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Անտոնիո Պապանոյի, Դանիել Գատիի, Ջեյմս Լիվայնի, Ռիկարդո Շայիի և այլ աշխարհահռչակ դիրիժորների ղեկավարությամբ:

Բարբարա Ֆրիտոլին հանդես է եկել Լա Սկալա, Մետրոպոլիտեն օպերայի, Wiener Staatsoper-ի, Լոնդոնի Քովենթ Գարդենի, Փարիզի ազգային օպերայի, Ֆլորենցիայի Տեատրո Կոմունալեի, Բարսելոնայի Gran Teatre Liceu-ի և այլ հեղինակավոր թատրոնների բեմերում: Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի, Վիենաի ֆիլհարմոնիկի, Չիկագոյի սիմֆոնիկի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկի, Բոստոնի սիմֆոնիկի, Լոնդոնի սիմֆոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ:
Նրա նշանակալի դերակատարումներից են՝ Կոմսուհի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Դեզդեմոնա («Օթելլո»), Ֆյորդիլիջի («Այսպես են վարվում բոլոր կանայք»), Լիու («Տուրանդոտ»), Դոննա Աննա («Դոն Ջովանի»), Էլեկտրա («Իդոմենևս»), Վիտելիա («Տիտոսի բարեսրտությունը»), Լուիզա Միլլեր (համանուն օպերա), Լեոնորա («Տրուբադուր»), Մարգարիտա («Ֆաուստ»), Էլիզաբեթ («Դոն Կառլոս»), Քույր Անժելիկա (համանուն օպերա), Նեդդա («Պայացներ») Ամելիա Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա») և այլ դերերգեր:

Բազմիցս մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը. Վերդի՝ Ռեքվիեմ, Բրամս՝ Գերմանական ռեքվիեմ, Պերգոլեզի՝ Stabat Mater, Ռոսինի՝ Stabat Mater, Մոցարտ՝ Մեսսա c-moll, ինչպես և Մալերի թիվ 4 սիմֆոնիան և այլ գործեր:

Ունի բազում ձայնագրություններ Sony, EMI, BMG, Erato հանրայտ ձայնագրման ստուդիաների հետ:

 

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին
Ամենադիտված